Վրաստանի Պաշտպանության նախարարը վերականգնել է պարտադիր զինվորական ծառայության կոչը: Համապատասխան հայտարարությունը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ արեց պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ներկայացնելով 100 օրվա գործունեության հաշվետվությունը:

Ըստ նրա, այդ որոշումը կայացվել էր երկու ամիս տևած խորհրդակցությունից հետո:

«Մենք նպատակահարմար ենք համարում պարտադիր զինվորական ծառայության վերականգնումը թարմացված տեսքով: Մասնավորապես, նորակոչիկները կանցնեն լիակատար նախնական ուսուցում և կձևավորվեն որպես լիարժեք զինվորականներ: Զորակոչիկների աշխատավարձերը պարտադիր զինվորական ծառայության ժամանակ կհասնի մինչև 50 լարի, բացի այդ նրանք հնարավորություն կունենան օգտվել հանգստայն օրերից: Թարմացված պարտադիր զինվորական ծառայությունը կապահովի ծախսերի տնտեսում, պրոֆեսիոնալ բաղադրիչի աջակցություն և ավելի շատ կադրերի վերապատրաստում պահուստային և պայմանագրային զինվորական ծառայության համար: Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայությունը կնպաստի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրմանը », – ասվում է պաշտպանության նախարարի զեկույցում:

Նշենք, որ հունիսի 27-ին նախկին պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ստորոգրել էր պարտադիր զինվորական ծառայության դադարեցման մասին հրամանը՝ Վրաստանի Պաշտպանության նախարարությունում:

Նյութը արտատպած է interpressnews.ge -ից է