Վարձիայի Սուրբ Աստվածածնի եկեղեցում երեկ տեղի է ունեցել հրդեհ, որը վնասել է միջնադարյան քարայրային վանական համալիրի եզակի որմնանկարները: Այս մասին հաղորդում է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալությունը, ըստ հայտարարության վառվել է մոմերի համար նախատեսված սեղանը և մրոտվել են յուրահատուկ որմնանկարները:

«2016 թ.-ի նոյեմբերի 1-ին, ուշ գիշերը, մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալությունը շտապ Վարձիա է ուղարկել մասնագետների: Այսօր սկսվում է իրավիճակի վերլուծությունը և ախտորոշումը: Փորձագետները կընտրեն որմնանկարների մաքրման տեխնիկան, ապա կսկսվեն կոնսերվացման (պահպանական) աշխատանքները», – ասվում է մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալությունը հայտարարության մեջ:

Ներկա պահին եկեղեցին փակ է, իսկ այցելուների և զբոսաշրջիկների մուտքը ժամանակավորապես սահմանափակ է: Ըստ Նիկոլոզ Անթիձեի, Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալության պետի, հրդեհի բռնկումը պայմանավորված է նրանով, որ ինչ-որ մեկը վառված է թողել մոմը եկեղեցում սեղանի վրա, որտեղ վաճառվում են մոմեր: Հրդեհը արագությամբ տարածվել է մոմերով սրբապատկերներին, այրվել է նաև ինքը սեղանը:

«Հրդեհի արդյունքում վնասվել են եկեղեցու յուրահատուկ որմնանկարները, որոնք ծածկված են մրի շերտով», – նշել է Անթիձեն:

Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալությունը մի քանի տարի շարունակ իրականացնում է Վարձիա համալիրի լայնածավալ վերականգնումը, որի հիմնական ուղղություններից մեկը համարվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու որմնանկարների ուսումնասիրությունը:

Այս նախագիծը իրականացվում է Լոնդոնի արվեստի ինստիտուտի «Կուրտոյի» հետ համատեղ: Չորս տարի շարունակ, այդ ինստիտուտի և Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի մասնագետները մանրամասնորեն ուսումնասիրում են XII դարի որմնանկարները, կատարվում են փաստաթղթավորում և պահպանության ախտորոշում:

Վարձիա վանական համալիրը (1156-1203 թթ.) վրացական մշակույթի կարևորագույն հուշարձաններից մեկն է, որի արժեքը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Թամար Բագրատիոն թագուհու օրոք համալիրը ունեցել է պետական նշանակություն, և կարևոր դեր խաղացել երկրի քաղաքական և մշակութային կյանքում:

Վարձիան գտնվում է ավելի քան 900 մետր Քուռ գետի ձախ ափի երկայնքով Էրուշեթի լեռան վրա, բաղկացած է 13 հարկից, 120 բնակելի համալիրներից, որոնք բաղկացած են եկեղեցիներից, մատուռներից, բնակելի խցերից, պահեստարաններից, լոգարաններից, սեղանատններից, գանձապետարաններից, գրադարաններից, այդ թվում` 25 մառանից, պահեստներ խաղողի բերքի համար և տան պայամններում գինու արտադրության համար: Պահպանվել են տարածքը կապող գաղտնի անցքեր, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի մնացորդներ: Նյութը արտատպված է
www.apsny.ge լրատվականից: