Վրաստանի հասարակության հետ կապերի ինստիտուտ GIPA-ն Ախալքալաքում ուսանողների է հավաքագրում մասնակցելու իր ծրագրին, որը երիտասարդներին հնարավորություն կընձեռնի լրագրություն սովորել և ինքնուրույն առաջ գնալ:

Իրենց նախագիծը GIPA-ի աշխատակազմը ներկայացրեցին Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնում, որին մասնակցում էին Ախալքալաքի շրջանի տարբեր դպրոցների աշակերտներ:

Նախագիծը մեկ տարվա տևողությամբ ֆինանսավորվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: Այն ներառում է երկու փուլ: Առաջին փուլը տեղի կունենա Ախալքալաքում, իսկ երկրորդը՝ Նինոծմինդայում: Մասնակիցների ընդհանուր թիվը առաջին փուլում կազմում է 20 մարդ, ծրագրում կներառվեն 15 տարեկանից բարձր երիտասարդները: Նախագծի ընթացքում, մասնակիցները կծանոթանան լրագրողի մասնագիտությանը, կսովորեն, ինչպես պետք է լուսանկարնել, տեսանյութ նկարահանել, պատմություն պատմել՝ օգտագործելով լուսանկար կամ տեսանյութ: Կիմանան նաև, թե ինչ է թվային մեդիան և ինչպես ներկայացնեն իրենք իրենց:

Նախագծի վերաբերյալ թրեյնինգ-վարժանքները կսկսվեն նոյեմբեր ամսից: Առաջին միջոցառումը, որին կմասնակցեն Ախալքալաքի մասնակիցները կլինի «GIPA DOC U» փառատոնը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսերին Թբիլիսիում: Փառատոնի ընթացքում մասնակիցները կծանոթանան GIPA-ի ուսանողների աշխատանքներին: Մեկ տարի անց, հաջորդ «GIPA DOC U» փառատոնին կցուցադրվի Ախալքալաքի ուսանողների լավագույն աշխատանքները:

Ըստ նախագծի մենեջեր Նինո Մախվիլիաձեի, ծրագիրը օգտակար կլինի երիտասարդների համար, ովքեր իրենց տեսնում են լրագրության և վավերագրության մեջ, հնարավորություն կընձեռնի ներկայացնել իրենց և իրենց կարողությունները ամբողջ աշխարհին:

«Մենք կպատրաստենք Ախալքալաքի երիտասարդներին, ինչպես աշխատել մեդիա գործիքների հետ: Ինչպես աշխատել լուսանկարների հետ, ինչպես կարելի է պատմել իրական պատմություններ լուսանկարների և վիդեոհոլովակների միջոցով: Ինչպես օգտագործել թվային լրատվամիջոցները, թե ինչպես կարելի է ներկայացնել ինքդ քեզ և իրենց աշխատանքը ամբողջ աշխարհին: Ելնելով սրանից` մենք կսովորեցնենք բիզնես հմտություններին, թե ինչպես կարելի է օգտագործել այս բոլոր գիտելիքները, ԶԼՄ հմտությունները, բարելավելու համար իրենց կյանքի որակը: Մենք կսովորեցնենք, թե ինչպես գտնել ֆինանսական միջոցներ մեկնարկի համար: Հավատում ենք, որ բոլոր այդ գիտելիքների համադրությունը երիտասարդ սերնդի համար տարածաշրջանում կլինի օգտակար սարքավորումներ և աջակցություն առաջխաղացման համար», – ասում է Նինո Մախվիլաձեն:

Ծրագրի մասնակիցներից ընդամենը մեկին հնարավորություն կտրվի անդամագրվել GIPA-ի «Աուդիո – վիզուալ արվեստ» բակալավրի ծրագրին, այդ ծրագրում սովորելը համարվում է շատ հեղինակավոր և թանկ, բայց այդ ծրագրից ընտրված միակի համար, այդ անձի համար այն կլինի անվճար:

Ընդունվելը «Աուդիո – վիզուալ արվեստ» բակալավրի ծրագրում կլինի 1+4 պետական ​​ծրագրի շրջանակներում, համաձայն որի 1 տարվա ընթացքում ուսանողը սովորում է վրացերեն, ու 4 տարի մասնագիտությունը:

Փորձել մասնակցել GIPA նախագծին, մեդիա ընդունակությունների վերապատրաստմանը կարող են բոլոր 15 տարեկանից բարձր անձինք: Յուրաքանչյուր ցանկացողները կարող են դիմել Jnews.ge կայքի խմբագրություն (կոնտակտները կարելի է գտնել www.jnews.ge կայքի ներքևի մասում): Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 2-ն է:

Քրիստինե Մարաբյան