Ախալցիխեի շրջանում Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը ընթանում է հանգիստ, սակայն իր առանձնահատկություններով:

Ընտրությունների երկրորդ փուլը առաջինից տարբերվում է ընտրողների ակտիվությամբ: Եթե առաջին փուլում, հոկտեմբերի 8-ի առավոտյան կար բարձր ակտիվություն, իսկ 12:00-ից հետո այն ընկավ, ապա այսօր հակառակը: Առավոտյան ընտրողները պասիվ էին, իսկ 12:00-ին նրանք ակտիվացան: Ժամը 12:00-ից արդեն, նույնիսկ ընտրատեղամասերում ընտրողների հերթ էր գոյացել:

Գյուղ Վալե, որտեղից է «Միացյալ ազգային շարժման» պատգամավորության թեկնածու Վաժա Չիտաշվիլին:

Վալեի № 44.37.10 ընտրատեղամասը ընդհանուր 1136 ընտրող ունի, մինչ ժամը 12:00-ն այստեղ քվեարկել է 217 մարդ: Քվեարկության պրոցեսը ընտրատարածքում ընթանում է հանգիստ և առանց ակնհայտ խախտումների: Ընտրատեղամասը բավականին փոքր է քվեարկության համար, սակայն բոլոր ընթացակարգերը տեղի են ունենում օրենքի շրջանակներում:

Սակայն ընտրատեղամասից դուրս իրավիճակը այնքան էլ պարզ չէ, որքան որ ներսում: Ընտրատարածքի մոտ միշտ կա մեկը (մեր ներկայության ժամանակ մի աղջիկ փոխարինեց մի կնոջ, ապա նորից փոխվեցին), ով թղթապանակը ձեռքին ինչ-որ նշումներ է կատարում: Յուրաքանչյուր ոք ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո, անպայման պետք է գնա թղթապանակով անձի մոտ և նա ինչ-որ բան է գրանցում իր մոտ: Բացի այդ, 6-8 անձ, երբ ընտրողը մոտենում է թղթապանակով անձին, փակում են տեսադաշտը, շրջապատելով երկուսին:

Մեր ներկայությունը Վալեի №10 ընտրատարածքում լարվածություն առաջացրեց “թղթապանակով անձի” խմբի մոտ, չնայած մեր հավատարմագրման վկայականի և նրանում մեր մասին բոլոր տեղեկության, մեզ հարցեր տվեցին մի քանի անգամ, թե որտեղից ենք և ինչ ենք ուզում, իսկ մեր հարցին, թե ովքեր են նրանք, մեզ ասացին, որ իրենք ընդհամենը Վալեի բնակիչներ են, ոչ մի հաստատող փաստաթուղթ նրանց մոտ չէր երևում:

Վալեի №45.37.09 ընտրատեղամասը առանձնանում էր մեկ այլ առանձնահատկությամբ: Այստեղ գրանցված են 1213 ընտրող, ժամը 12:00-ին քվեարկել է մոտ 300 մարդ: Հիմնական ընտրողները, որոնց մենք հանդիպեցինք, դա տարեց կանայք և տղամարդիկ էին:

Գյուղացիները, ումից մենք իմացանք ընտրությունների օրվա ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, ասացին, որ Վալեում ապրում են մի քանի Աջարիայից արտաքսված ընտանիք, ովքեր չունեին տներ: Հոկտեմբերի սկզբին, նրանց տրվել է տուն և հիմա ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին նրանց մոտ մեկ առ մեկ գնացել և ասել են, որ եթե չեք ուզում կորցնել ձեր վերջերս ձեռք բերած տները, ապա կամ չպետք է գնաք ընտրություններին, կամ էլ քվեարկեք «Վրացական երազանքի» օգտին:

Գյուղ Սխվիլիսի

№44.37.21 ընտրատարածքում գրանցված է 1091 ընտրող, ժամը 12:00-ին իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 207 մարդ: 33 մարդ քվեարկել է իրենց տներից, շրջիկ քվեատուփի շնորհիվ: Ժամը 13:00-ին մենք այստեղ տեսանք “Միացյալ Ազգային Շարժման” թեկնածու Վաժա Չիտաշվիլիին:

Ընտրատեղամասի մոտ մենք տեսանք Ախալքալաքի բնակիչներին, ովքեր եկել էին աջակցելու «Վրացական երազանքի», կամ ավելի ճիշտ իշխող կուսակցության թեկնածուին: Սակայն ինչ աջակցության մասին էր խոսքը չկարողացանք պարզել, այդ պահին:

Տվյալ ընտրատարածքի հանձնաժողովի անդամները ասացին, որ ընտրական գործընթացը անցնում է հանգիստ և խաղաղ միջավայրում, և, որ առաջին փուլում ակտիվությունը ավելի բարձր էր, քան այսօր:

№44.37.18 ընտրատեղամաս

Այս ընտրատեղամասում քվեարկում են 3 գյուղերի բնակիչներ: Ընդհանուր առմամբ 1104 ընտրող, 12:00-ին քվեարկել է ընդհամենը 200 մարդ: