Այսօր ժամը 8:00-ից Ախալցիխե-Ադիգենի ընտրատարածքում սկսվեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Խորհրդարանում տեղի համար պայքարում են Գիորգի Կոպաձեն «Վրացական երազանք»-ից և Վաժա Չիտաշվիլին «Միացյալ ազգային շարժում»-ից:

Այսօր 50 մեծամասնական ընտրատարածքներում ընթանում է քվեարկություն, ընտրում են 2 պատգամավորության թեկնածուների միջև: Դրանք այն մեծամասնական ընտրատարածքներն են , որոնցում հոկտեմբերի 8-ին, երբ կայացավ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, ոչ մի թեկնածու չհավաքեց ընտրողների ձայների 50%-ից ավելին:

Ախալցիխեում իշխող կուսակցության թեկնածու Գիորգի Կոպաձեն առաջին փուլում հավաքել էր` 39.65% ձայն, իսկ Վաժա Չիտաշվիլին «Միացյալ ազգային շարժում»-ից 44.07% ձայն:

Մեր լրագրողները Ախալցիխեում անմիջականորեն հետևում են ընտրությունների ընթացքին: Այն մասին, թե ինչպես է ընթանում քվեարկության գործընթացը կարդացեք ավելին մեր առաջիկա նյութերում: