Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի ապարատը հայտարարել է լուսանկարների մրցույթ, «Մեր բազմապատկեր հայրենիքը», նվիրված Հանդուրժողականության միջազգային օրվան:

Նոյեմբերի 16-ին նշվում է Հանդուրժողականության միջազգային օրը: Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի ապարատը հայտարարել է լավագույն լուսանկարների մրցույթ` հանդուրժողականության թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր անձինք: Մասնակցության վերջնաժամկետը նոյեմբերի 6-ն է:

Մրցույթային լուսանկարը պետք է արտացոլի Վրաստանի տարբեր էթնիկ և կրոնական համայնքների կյանքը, մշակույթն ու ավանդույթները: Լուսանկարը չպետք է գերազանցի 10 ՄԲ, յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մինչ 3 լուսանկար: «Մեր բազմապատկեր հայրենիքը» մրցույթի արդյունքում կբացահայտվեն 3 հաղթողներ: 1 հաղթողը կլինի լուսանկարի հեղինակը, ով Նախարարի գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում կհավաքի առավելագույն քանակությամբ լայքեր: 2 հաղթողները կընտրվեն ժյուրիի կողմից: Հաղթողները կստանան մրցանակներ:

Ինչպես նաև կանցկացվի լավագույն 13 լուսանկարների ցուցահանդես, ինչպես նաև այդ լուսանկարները կօգտագործվեն 2017 թ.-ի գրասեղանի օրացույցի հրապարակման համար: Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել լուսանկարչական մրցույթին պետք է ուղարկեն լուսանկարները` press@smr.gov.ge էլ-փոստի հասցեին:

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի ապարատի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը խրախուսում է բոլոր նրանց, ովքեր սիրում են լուսանկարել, մասնակցել այս մրցույթին: