Չնայած, որ հարավային Վրաստանում եղանակը վատ է, այնուամենայնիվ Ախալքալաքից Թբիլիսի տանող Ծալկայով ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ դժվարանցանելի:

Սաթխա գյուղից մինչև Սաղամո ընկած ճանապարհահատվածը ձյունածածկ է, վարորդները պետք է զգույշ լինեն, որովհետև ճանապարհի որոշ հատվածներ վտանգավոր են երթևեկության համար: Ձյունածածկ է նաև մինչև Մանգլիսի ճանապարհը:

Ձմռանն այս ճանապարհը փակվում է երթևեկության համար: