Հոկտեմբերի 24-ին Նինոծմինդայում տեղի ունեցավ Հակոբ Մալխասյանի հուղարկավորությունը, ով մահացել էր դժբախտ պատահարի հետևանքով Կախեթիում:

Հոկտեմբերի 21-ին ռազմական բեռնատարը, որի մեջ կային 37 վրացի զինծառայողներ, կողաշրջվել էր Կախեթի տարածաշրջանում: Միջադեպի արդյունքում, զինվորականներից մեկը, ով մեքենայում էր, մահացել է: Մահացածը Նինոծմինդայի բնակիչ, 1996 թ.-ին ծնված Հակոբ Մալխասյանն է: Հանգուցյալի ընտանիքի անդամներին ցավակցելու էին եկել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությունը և զինվորականներ: