Շուտով Գումբուրդոյի և հարակից գյուղերի բնակիչները կկարողանան բանկային, անձնագրային բաժանմունքի և հողի գրանցման վարչության ծառայություններից հենց գյուղում օգտվել, այստեղ Համայնքային կենտրոն է կառուցվում:

Կենտրոնի շինարարությունը սկսվել է երեք ամիս առաջ: Շինարարական աշխատանքները իրականացնում է թբիլիսյան «Խոմերիկներ և ընկերություն» ընկերությունը:

Նոդար Կուրղինյանը շինարարական աշխատանքներ է իրականացնում: Ըստ նրա, մինչ նոյեմբերի 10-ը, նրանք կհասցնեն ավարտել աշխատանքները:

«Մեզ ավարտելու համար հարկավոր է 20 օր: Մեզ մնացել է անել գիպսաստվարաթղթերը, շարել սալիկները և սենյակներն առանձնացնել», – ասում է Նոդար Կուրղինյանը:

justicia1

Շինարարության վրա աշխատում են մոտավորապես 10 տեղացի, բայց կան նաև աշխատողներ Ախալցիխեից, Թբիլիսիից: Ներկա պահին, աշխատողները կատարում են շենքի ներսի սվաղը, ճակատամասում շարում են սալիկները և անցկացնում են էլեկտրաէներգիան: Երեք աշխատողներ Ախալցիխեից այսօր շենքի ներսում սկսել են անել գիպսաստվարաթղթերը:

Աշխատող Ռոբերտ Իսրայելյանը դժգոհում է, որ իրենք ուշացնում են, քանի որ նրանց չեն տրամադրել տեխիկական սարքավորումներ:

«Ի սկզբանե չկար այսպիսի տեխնիկական ապահովում, ինչպես հիմա կա: Բոլոր աշխատանքները իրականացվում էին ձեռքով: 16 տոննա ամրանը ձեռքով ենք տեղադրել, և բետոնը նույնպես ձեռքով բարձրացրել: Մենք բողոքել ենք տեխնիկայի բացակայության համար, բայց անիմաստ», – ասում է Ռոբերտ Իսրայելյանը:

yusticia2

Շինարարության ղեկավար Մաթե Լոմիձեն չկարողացավ պատասխանել, թե ինչու շինարարներին տեխնիկական սարքավորումներով չեն ապահովել շինարարության սկզբից, քանի որ, վերջինս շինարարության սկզբից այստեղ չի եղել: Ըստ նրա, տենդերի համաձայն աշխատանքները պետք է ավարտվեն նոյեմբերի 15-ին:

Ըստ գլխավոր ինժեներ Կախա Չիչարաձեի կան աշխատանքներ, որոնք ըստ տենդերի նախատեսված չեն եղել:

«Հավանաբար նոյեմբերի 5-ին մենք կավարտենք ներքին աշխատանքները, և հետո կմաքրենք տարածքը, ցանկապատելով շենքի շրջակայքը: Այս արտաքին աշխատանքները տենդեր-մրցույթում չկային, հետևաբար ժամկետը կավելացվի», – ասում է Կախա Չիչարաձեն:

yusticiya3

Համայնքային կենտրոնի շենքում գործելու է «Լիբերթի» բանկի մասնաճյուղը, անձնագրային բաժին և հողի գրանցման բաժին: Գումբուրդո գյուղի բնակիչները շատ գոհ են, որ իրենց գյուղում կլինեն նոր հնարավորություններ:

«Լույսի, գազի համար վճարումները կկարողանանք տեղում կատարել և ստիպված չենք լինի գումար ծախսել քաղաք գնալու համար: Թոշակ և գումար կստանանք այստեղից», – ասում է գյուղի բնակիչ և շինարար Նոդար Կուրղինյանը:

Գումբուրդոյի Համայնքային կենտրոնում կաշխատեն երկու աշխատակից, ովքեր անցել են մրցույթը և չորս ամիս է փորձաշրջան են անցնում Ախալքալաքի Քաղաքացիական ռեեստրում:

yusticia4

Շուշան Շիրինյան