Ավարտվել է Սաֆարա մենաստան տանող ճանապարհի կառուցումը: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար` Նոդար Ջավախիշվիլին երեկ անձամբ է ծանոթացել ճանապարհին:

7,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը, որը ընդհանրապես ասֆալտապատ չէր, ավարտվել է ժամանակից 5 ամիս շուտ: Նախագիծը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից (3,349,000 լարի) և իրականացվել է Վրաստանի քաղաքապետարանային զարգացման Հիմնադրամի կողմից:

Մշակութային ժառանգության հուշարձան – Սաֆարայի մենաստանը գտնվում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, Ախալցիխեից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա: Մինչ վերանորոգումը մենաստան տանող ճանապարհը հողածածկ էր: Անձրևոտ եղանակին ճանապարհը ծածկվում էր ցեխով, և մոտենալ մենաստանին անհնար էր ռչ մեքենայով, ոչ էլ ոտքով:

Նախագծի շրջանակներում ճանապարհը ծածկվել է երկշերտ ասֆալտ-բետոնով: Ինչպես նաև կատարվել են ճանապարհային գծանշումների աշխատանքներ:

Լուսանկարը sknews.ge

Լուսինե Աստոյան