“Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին” օրենքի էության, սույն օրենքի վերաբերյալ աշխատանքների, Վրաց Ուղղափառ Եկեղեցու և Հանրային պաշտպանի գրասենյակի դերի և մի շարք այլ հարցերի շուրջ Jnews.ge-ն զրուցեց Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գորիի գրասենյակի ղեկավար Քեթի Բեբիաշվիլիի հետ:

– Որո՞նք են հակախտրականության օրենքի հիմնական դրույթները Վրաստանում:

– “Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին” օրենքը Վրաստանում ընդունվել է մայիսին և հրապարակվել 2014 թ.-ի մայիսի 7-ին: Այդ պահից սկսած, օրենքն արդեն գործում է և սույն օրենքի հիման վրա, պաշտպանված են մարդու իրավունքները: Արգելվում է, որ մարդը խտրականության ենթարկվի մաշկի գույնի, լեզվի, սեռի, տարիքի, քաղաքացիության, էթնիկ ծագման, կրոնի, և այլնի հիման վրա: Մարդը, ով գտնում է, որ իր իրավունքները խտրականության են ենթարկվել քաղաքացիության պատճառով, ինչպես օրինակ Ախալքալաքի շրջանում, որտեղ կա խնդիր, մարդկանց չեն տալիս բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ և մարդիկ չեն կարողանում օգտվել արտոնություններից, որոնք նախատեսված են օրենքով: Այս դեպքում խտրականություն է քաղաքացիության հիման վրա: Եթե մարդը կարծում է, որ իր իրավունքները խախտվել են, քաղաքացիության հիման վրա խտրականության պատճառով, նա կարող է դիմել, ինչպես մարդու իրավունքների պաշտպանին, որ այն մոբիլիզացնի իր մեխանիզմը մարդու իրավունքների պաշտպանության համար, ինչպես նաև կարող է առանձին դիմել դատարան:

– Կան արդյո՞ք խտրականության կոնկրետ դեպքեր, որոնք դուք քննարկել կամ քննարկում եք:

Սույն օրենքի հիման վրա մեզ մոտ օրինակ եղել են քաղաքական խտրականության դեպքեր, երբ քաղաքական հիմքերով ազատել են աշխատանքից: Երբեմն դատարանի միջոցով գալիս են այնպիսի եզրակացության, որ դա եղել է քաղաքական նշանակության խտրականություն: Հետևաբար մեխանիզմը, որը, ըստ էության դրված է այս օրենքում մարդիկ պետք է օգտագործեն, եթե չօգտագործեն, ապա այս օրենքը կլինի միշտ, միայն թղթի վրա: Մենք այժմ քննարկում ենք մի քանի հարցեր: Օրինակ, այն փաստը, որ Ախալցիխեի Ռաբաթ ամրոցում Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների համար վճարումը տարբերվում է: Ոչ Վրաստանի քաղաքացիների համար վճարը ավելի բարձր է: Մենք կարծում ենք, որ դա խտրականություն է քաղաքացիության հիման վրա: Այդ իսկ պատճառով, հիմա մենք պետք է դիմենք Հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը քննարկի այդ դեպքը և ներկայացնի իր առաջարկությունը Ախալցիխեի քաղաքապետարան, որպեսզի նրանք ուղղեն կանոնակարգերը, որոնց պատճառով տարբեր է վճարումը:

– Ըստ օրենքի, «խտրականության վերացմամբ» պետք է զբաղվի Ժողովրդական պաշտպանի ապարատը: Որքանով է դա իրական, եթե այս ապարատի գործունեությունը ունի միայն խորհրդատվական բնույթ:

– Նա նաև կարող է դիմել դատարան, եթե վարչական մարմինը չարձագանքի իր առաջարկություններին և չկատարի որևէ գործողություն խտրականության վերացման համար, Մարդու իրավունքների պաշտպանը կարող է նաև դիմել դատարան պարտավորեցնելու համար այդ մարմնին ուղղել այն որոշումները, որոնց վերաբերյալ եղել են առաջարկությունները: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է անի հատուկ զեկույցներ տարին մեկ անգամ այն մասին, թե որքանով են Վրաստանում պաշտպանված մարդու իրավունքները և ինչ իրավիճակ է մեզ մոտ խտրականության հետ կապված: Նա, իհարկե, կարող է դեռ ուսումնասիրել այդ խնդիրները և կատարել վիճակագրությունը, քանի որ մենք այժմ չունենք խտրականության գրեթե ոչ մի վիճակագրություն: Ոչ մի վարչական մարմին, ոչ մի նախարարություն այս դեպքում չեն անում հատուկ վիճակագրություն: Պետք է լինի վիճակագրությունը քրեական և վարչական գործերով առանձին-առանձին:

– Աշխատում է արդյոք հակախտրական օրենքը գործնականում:

-Ընդհանրապես, ամբողջությամբ չի աշխատում, որովհետև ընդունումից հետո վարչական մարմինները շատ ընդհանրացված են նայում սույն օրենքին, հասարակության կողմից մեծ արձագանք ունենալուց հետո: Ինձ համար կարևորն այն է, որ դատական համակարգը շատ զգայուն կերպով մոտենա այս հարցին: Շատ հաճախ, երբ քննարկվում են այդպիսի դեպքեր դատարանում, դատական համակարգը, կարծես թե զգուշանում է խտրականության վերաբերյալ գործերից: Կարծես թե չի ուզում, որ փաստերը ճշգրիտ լինեն: Խտրականության շատ քիչ դեպքեր են հասնում դատարան, և մարդիկ այդ հարցին շատ քիչ են ուշադրություն դարձնում, և իհարկե, վարչական մարմինները պետք է անեն որոշակի գործողություն այս հարցի վերաբերյալ:

– Հակախտրականության օրենքի 5-րդ հոդվածում («Օրենքի մեկնաբանման հերթականությունը և սահմանները»), երկրորդ կետում գրված է. «Սույն օրենքի ոչ մի դրություն չի կարող մեկնաբանվել այնպես, որ հակասի Վրաստանի Սահմանադրության և Սահմանադրական համաձայնագրին Վրացական պետության և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև»: Ի՞նչ է իրականում այս կետը նշանակում:

– Մեր Սահմանադրության մեջ գրված է Ուղղափառ Եկեղեցու հատուկ կարգավիճակի մասին և գրված է նաև սահմանադրական համաձայնության մասին պետության և ուղղափառ եկեղեցու միջև: Սակայն դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ ուղղափառ մարդիկ խտրականության չեն ենթարկվում, իսկ բոլոր մյուսները խտրականության են ենթարկվում: Հակառակը, դա խոսում է այն մասին, որ ցանկացած հիմքով չպետք է լինի ոչ մի խտրականություն, ոչ կրոնի, ոչ մեր կրոնական նախապաշարմունքների վերաբերյալ հարցերի թեմայով:

– Եթե Վրաստանը ընդունի օրենք օրինականացնելու համար միասեռ ամուսնությունները, և Ուղղափառ եկեղեցու բացասական վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ արդեն հայտնի է, կունենա արդյոք այս կետը որոշակի ազդեցություն:

– Հարցն այժմ նրանում է, թե ինչ փոփոխություններ պետք է մտցվեն Սահմանադրության մեջ այս հարցի վերաբերյալ: Եթե նրանք մտցնեն փոփոխություններ Սահմանադրության մեջ, ապա այդ դեպքում այն կօրինականացվի, և մյուս բոլոր օրենքները պետք է ենթարկվեն սահմանադրությանը: Բայց եթե փոփոխությունը արձանագրվի Քաղաքացիական օրենսգրքում, – դա նույնպես որևէ բան չի փոխի, քանի դա չի հակասում սահմանադրությանը, քանի որ Սահմանադրության մեջ հստակորեն չի գրված, որ ամուսնությունները կարելի է միայն տղամարդկանց և կանանց միջև:

Քրիստինե Մարաբյան