Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին պահանջում է Մարնեուլիի շրջանի Կիզիլ-Աջլո գյուղի թիվ 48 ընտրատեղամասի ընտրությունները չեղյալ համարել։ Նրանք հայտարարել են, թե իշխանությունը կարուսել եւ կրկնաքվեարկություն է իրականաց: Մարնեուլիում մոբիլիզացված են Վրաստանի հատուկ նշանակության զորքերը: Ընտրատեղամասի աշխատակիցները դուրս են բերվել ընտրատարածքից: Մինչ այդ անհայտ անձինք քարեր են նետել ոստիկանների և ընտրատեղամասի պատուհանների ուղղությամբ: Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել։
Մարնեուլիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնժողովը։ ԿԸՀ-ն հերքել է ընտրական արկղը առեւանգելու վերաբերյալ լուրերը: Այս մասին ԿԸՀ-ի խոսնակ Անա Միքելաձեն է հայտարարել մամուլի ասուլիսի ընթացքում: «48-րդ ընտրատեղամասում մարդկանց խումբ է հավաքվել, որոնք քարեր են նետել ընտրատեղամասի ուղղությամբ: Նրանք փորձել են ներխուժել տեղամասի տարածք, կոտրել դպրոցի պատուհանները: Հավաքվածները դիմադրություն են ցուցադրել ոստիկանությանը, չնայած ոստիկանությունը պաշտպանում է տեղամասի տարածքը:»
Իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել մի շարք գործիչներ։ «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» ընտրական դաշինքի առաջնորդ Պաատա Բուրճուլաձե մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամոթալի է որակել Մարնեուլիի 48-րդ ընտրատեղամասում ստեղծված իրավիճակը: «Բոլորին խաղաղության կոչ եմ անում, կոչ եմ անում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին ընդունել այն, որ նա պարտվել է՝ սրա համար տղամարդկություն է պետք, թող տղամարդու պես պահի իրեն: Մի ժամ է մնացել մինչեւ ընտրությունների ավարտը, կոչ եմ անում ընտրողին ճիշտ որոշում կայացնել»,- հայտարարել է Բուրճուլաձեն։
«Վրացաքան երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոպախիձեն անդրատառնալով թեմային հայտարարել է, որ միջադեպը հրահրելու մեջ մեղադրել է «Միացյալ ազգային շարժմանը»:
Ալիք մեդիայի լրագրողների հետ զրույցում միջադեպի ականատես, ներկայանալ չցանկացող մի դիտորդ ասել է, որ վեճը հրահրվել է ընդդիմադի Միացյալ ազգային շարժում կուսակցության պատգամավորի թեկնածու Իմամ Կուլիեւի կողմից։ Նա պահանջել է, որպեսզի հանձնաժողովի անդամները լքեն ընտրատեղամասը, իսկ երբ վերջինները հրաժարվել են դա անել, ներս են եկել մի քանի անձինքն եւ կռվի բռնվել հանձնաժողովականների հետ։ Քիչ անց ընտրատեղամասի մուտքի մոտ են հավաքվել տեղի բնակիչներ՝ փակելով այն։ Սրան հետեւել է ոստիկանության ուժերի եւ դիմակավոր հատուկ ջոկատայինների ավելացումը տարածքում։
«Ընտրություններն անցնում են խաղաղ և կայուն մթնոլորտում, եթե հաշվի չառնենք առանձին դեպքերը, որտեղ տեղի են ունեցել որոշ սադրանքներ»,-հայտարարել է Վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Նրա խոսքերով ամեն կոնկրետ իրավախախտում պատժվելու է:Կալաձեի համաձայն ընտրությունները տեղի են ունենում բարձր ակտիվությամբ:
Նյութը արտատպված է aliq.ge կայքից