Ժամը 12:00-ի դրությամբ Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում նկատվում է ընտրողների բարձր հաճախելիություն, այստեղ քվեարկել են 11 657 ընտրող, այսինքն` 22.5%-ը:

Ժամը 10:00-ի դրությամբ, հաճախելիության մակարդակը կազմում էր 10.4%: Սակայն, ժամը 12:00-ից հետո ակտիվությունը աստիճանաբար հանդարտվեց, և ներկա պահին ընտրատեղամասում արդեն քվեարկում են մեկական անձինք, իսկ առավոտյան ընտրողները հերթ էին կանգնած: