Այսօր, ժամը 8:00-ից Ախալքալաքի մեծամասնական շրջանի գրեթե բոլոր ընտրատեղամասերը սկսեցին ընդունել իրենց առաջին ընտրողներին, որոշ ընտրատեղամասերում արդեն արձանագրվել են որոշ խախտումներ:
Առավոտից Ախալքալաքի ընտրատեղամասերում ընտրողների ակտիվությունը բարձր է, ընտրողները հերթ են կանգնել:
№03 ընտրատեղամասում քվեարկության գործընթացն սկսվեց միայն ժամը 8:18-ին, մինչ դա հանձնաժողովը պատրաստ չէր, պատրաստում էին ստուգաթղթերը: Ընտրողները սկսեցին գալ, բայց քանի որ հանձնաժողովը դեռ չէր սկսել, նրանց դրոշմանշումը չստուգեցին:
№67 տեղամասային ընտրական հանձնաժողովի շարժական քվեատուփը առանց դրոշմակնիքների էր: Միայն այն բանից հետո, երբ շարժական քվեատուփը վերադարձվեց ընտրատարածք, այն բանից հետո, երբ դիմորդները քվեարկեցին, այդ ժամանակ դրվեց կնիքը: Նույն ընտրատարածքում տարեց ընտրողի հետ միասին ընտրասենյակ մտավ ևս մեկ ընտրող, ում իրենք` հանձնաժողովի անդամները ուղարկեցին տարեց կնոջ մոտ:
№35 ընտրատեղամասը ունի 974 ընտրող: Ակտիվությունը առավոտվանից բարձր էր, ընտրատարածքում կային տեղի ինքնակառավարման մարմիններ: Գյուղի բնակիչներին հավաքում են իրենց տներից և միկրոավտոբուսով բերում ընտրատարածք, իսկ միկրոավտոբուսում նստած են երկու կին, ովքեր ցույց են տալիս ընտրողներին, ում ընտրել, միևնույն ժամանակ, մատնանշելով որ երկար թղթիկի վրա անհրաժեշտ է նշել վերջին համարը, իսկ կարճ թղթիկի վրա պետք է կարդալ և նշել Հենզել Մկոյանի անունը:
№3 ընտրատեղամասում չստուգեցին ընտրողի դրոշմանշումը, նա մտավ ընտրատարածք ժամը 10:10 (ժամանակը մոտավորապես), խոսեց դրոշմանշումը ստուգող անձի հետ, և ցանկացավ արդեն մտնել ընտրատեղամաս, բայց երբ հետևողները ազդարարեցին խախտման մասին, դրոշմանշումը ստուգեցին, բայց ընտրողը դուրս եկավ ընտրատարածքից:
Լրացված է 12:22-ին
№24 ընտրատեղամասում, Դիլիսկա գյուղում, կա 645 ընտրող, ժամը 10:05-ին ընտրախցիկ մտան 2 անձ և միասին քվեարկեցին: Ընտրողներից մեկը ծեր մարդ էր: Ինչպես նաև նույն ընտրատարածքում հանձնաժողովի անդամը, ով տվեց ընտրողին ընտրաթղթիկը, ընտրողին ասաց, թե ում ընտրի, ասաց համարը, սակայն կոնկրետ որը մենք հստակորեն չլսեցինք, այդ պատճառով չենք նշում:
№12 ընտրատեղամաս, Արագվա գյուղ: Մինչ 11:30 ժամանակահատվածում քվեարկեց 110 ընտրող 695 ընտրողից: Գյուղի լիազորը քարոզչություն է անում ընտրատարածքի մուտքի մոտ:
№40 ընտրատեղամաս, գյուղ Կարծախ: Ընտրողների ընդհանուր թիվը 616 է, մինչ 11:40 քվեարկել է 140 ընտրող: Ընտրողին մոռացել են անել դրոշմանշում, ապա մինչ ընտրողի քվեարկելը նրան այնուամենայնիվ արեցին դրոշմանշում:
Թարմացվել է ժամը 13:13-ին
Ժամը 13:05 -ին №25 ընտրատեղամասում, Սաթխա գյուղում, տարեց ընտրողի հետ մտավ այլ ընտրող ու մատնանշեց նրան, թե ինչ նշի:
Թարմացվել է ժամը 15:36-ին
14:05-ին №1 ընտրատեղամասում, ընտրողը ինքը քվեարկելուց հետո մտել է ընտրախցիկ, երբ այնտեղ այլ անձ էր քվեարկում, և օգնել նրան դնելու ընտրաթղթիկը ծրարի մեջ: Հանձնաժողովի անդամ նշեց, որ չի կարելի երկուսով մտնել, դիտորդները կարող են հանկարծ տեսնել, սակայն, ակտիվ ընտրողը շարունակում էր «օգնել» երկրորդին:
№29 ընտրատեղամասում, Խուլգումո գյուղում ակտիվությունը ցածր է, «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ակտիվիստները դժգոհություն հայտնեցին այդ մասին, և ասացին, որ նրանք պետք է գնան տնից տուն և մարդկանց բերեն ընտրատեղամասեր մասնակցելու ընտրություններին, նկատելով մեր լրագրողներին, նրանք ասացին, որ իրենք կբերեն, բայց թող ընտրողները քվեարկեն այն անձի համար, ում որ ուզում են:
Խանդո գյուղում №62 ընտրատեղամասում թոռը քվեարկեց իր տատիկի փոխարեն, ով չէր կարող ինքնուրույն ստորագրել և մտնել ընտրախցիկ: Դա տեղի է ունեցել ժամը 14:26-ին:
№35 տեղամասային ընտրական հանձնաժողով, գյուղ Կուլիկամ: Այստեղ կա 974 ընտրող, ժամը 15:00-ի դրությամբ քվեարկել է 216 ընտրող: Ընտրախցիկում հանձնաժողովի անդամը օգնում էր ընտրողին ընտրություն կատարել, իսկ այն հարցին, թե ինչու, մեզ ասացին, որ ընտրողը չի տեսնում, ընտրողը մոտ 60 տարեկան էր:
№10 ընտրատեղամասում, Վարևան գյուղում ընտրատեղամասում կային «Հանրապետական կուսակցության» 2 ներկայացուցիչ:
№14 ընտրատեղամասում, Օրջա գյուղում, գյուղի լիազոր Ռոբերտ Արևյանը դպրոցի շենքում, որտեղ գտնվում է ընտրատեղամասը, քարոզում էր ընտրել «41» համարին, ինչպես նաև մեզ հետ զրույցում նշեց, որ երկու երթուղային տաքսիները աշխատում են այն բանի վրա, որ ընտրատեղամաս բերեն ընտրողներին, ինչպես նաև նշել է, որ բենզինը այդ միկրոավտոբուսների համար տրամադրել է Հենզել Մկոյանը:
Գումբուրդո գյուղում, №49 ընտրատեղամասում տեղի է ունեցել ընդհարում դիտորդի և կուսակցության ներկայացուցիչների միջև (ենթադրաբար), մեր լրագրողները այդ ժամանակ այդտեղ չեն եղել, սակայն մենք փորձել ենք պարզել իրավիճակը ընդհարումից անմիջապես հետո: Ըստ ականատեսների, դիտորդը ընտրախցիկ է մտել օգնելու տարեց ընտրողին, հենց «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության դիտորդը: Դրանից հետո, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ սկսել են բողոքել, թե ինչու մեկին կարելի է, մյուսներին ոչ: Արդեն ընտրատեղամասի դրսում տեղի է ունեցել ընդհարում «Վրացական երազանքի» դիտորդի և տեղի գյուղացի երիտասարդների միջև, արդյունքում կանչել են ոստիկանություն: Դիտորդը չի վերադարձել ընտրատեղամաս: Ընտրատեղամասում դիտորդի ինքնության մասին ոչ ոք ոչինչ չասաց, ասացին միայն, որ նա հագած էր սպիտակ շալվար, բայց հետո մենք հստակեցրինք և դիտորդի անունը և կուսակցությունը, որը նա ներկայացնում էր:
№34 ընտրատեղամասում, Կարտիկամ գյուղում կա 1175 ընտրող, ժամը 15:00-ի դրությամբ քվեարկել է 260 ընտրող: 14:18-ի կողմերը ընտրողը հայտնաբերել է, որ ընտրախցիկում եղել է գրություն, “41” թիվը շրջանակի մեջ առած, դրանից հետո դիտորդները գրավոր բողոք են ներկայացրել:
№2 ընտրատեղամասում, Նինոծմինդայում «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության դիտորդը օգնելու համար ընտրողին նշել է 41 համարը, բայց այն ժամանակ, երբ պատրաստվում էր դնել ընտրաթղթիկը ծրարի մեջ, հանձնաժողովի նախագահը նկատել է և ճղել այդ ընտրաթղթիկը: