Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության կոոպերատիվների զարգացման Գործակալությունը, կոոպերատիվների համար սկսել է նոր նախագիծ, ըստ որի գյուղատնտեսական տրակտոր գնելու դեպքում կոոպերատիվներին տալիս են տրակտորի արժեքի 40%-ը:

Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը օգոստոսի 27-ից սկսել է նոր նախագիծ: Նախագծին կարող են մասնակցել միայն կոոպերատիվները: Կոոպերատիվները, որոնք գրանցված են ավելի քան 9 ամիս, և ցանկանում են գնել 13-ից մինչև 105 ձիաուժ հզորությամբ տրակտոր, մինչ նոյեմբերի 1-ը, պետք է ներկայացնեն դիմում` նախագծին մասնակցելու համար:

Յուրաքանչյուր կոոպերատիվ, ըստ նախագծի կարող է ձեռք բերել, միայն մեկ տրակտոր, առանց ագրեգատների: Արժեքի 40%-ը ծածկում է Գործակալությունը, իսկ 60%-ը կոոպերատիվները: Տրակտորի գնի համար սահմանափակումներ չկան: Ինչպես նաև կոոպերատիվները կարող են ձեռք բերել սարքավորումները, ոչ միայն Վրաստանում, այլև այլ երկրներում, ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Ըստ Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Մերաբ Նաթենաձեի, պայմանագրեր կազմելիս գործակալությունը որոշ պայմաններ է դնում:

«Դրանցից մեկն այն է, որ կոոպերատիվները հինգ տարվա ընթացքում իրավունք չունեն վաճառելու սարքավորումները: Մենք արդեն ստանում ենք դիմումներ: Դեռ չգիտենք քանի հայտ են ներկայացրել: Կոոպերատիվները կարող են իրենք գրանցվել: Բայց ես օգնել եմ գրանցվել 3 կոոպերատիվների, նրանք իրենք իրենց չկարողացան», – ասում է Մերաբ Նաթենաձեն:

Պետք է նշել, որ Սամցխե-Ջավախքում կան ամենամեծ թվով կոոպերատիվներ` 65 ասոցիացիա:

Շուշան Շիրինյան