Հոկտեմբերի 3-ին, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ձի Ենչին: Հանդիպման ժամանակ ներքին գործերի նախարարը ծանոթացրեց հյուրին ծրագրված և ընթացիկ բարեփոխումների հետ, որոնք իրականացվել են ներքին գործերի նախարարությունում վերջին տարիների ընթացքում:

Գիորգի Մգեբրիշվիլին ուշադրություն է դարձրել մի շարք առաջնահերթային ոլորտների, ինչպես, օրինակ, վերլուծության հիման վրա ոստիկանական գործունեությանը, հասարակությանը կենտրոնացած ոստիկանությանը, ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանը, արտակարգ իրավիճակների կառավարմանը և սահմանների վերահսկողության ամրապնդմանը:

Չինաստանի դեսպանի հետ զրույցի ժամանակ ներքին գործերի նախարարը նշել է, որ առաջնահերթություններից մեկը համարվում է օգտագործումը և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը հանցավորության դեմ պայքարում:

«Այս նպատակով Ներքին գործերի նախարարությունը ստեղծում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած վիդեովերլուծության կենտրոն, որի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա օրերս», – հայտարարել է Գեորգի Մգեբրիշվիլին:

Հանդիպման վերջում կողմերը ցանկություն են հայտնել խորացնելու համագործակցությունը իրավապահ ոլորտում:

Լյուսի Աստոյան