Նինոծմինդայում կարտոֆիլի բերքահավաքը ընթացքի մեջ է, սակայն գյուղացիները դժգոհում են կարտոֆիլի գնորդների բացակայությունից և ցածր գներից:

Մեկ կիլոգրամ կարտոֆիլը Նինոծմինդայում արժի 35-ից 45 թեթրի:
Չնայած այն հանգամանքին, որ այս տարի կարտոֆիլը Նինոծմինդայում հիվանդ էր ֆիտոֆտորոզով բնակիչների մեծ մասը գոհ է կարտոֆիլի բերքատվությունից: Սակայն, նրանք գոհ չեն կարտոֆիլի գներից: Ըստ բնակիչների, այն ինչ տալիս են գնորդները, չի ծածկում ծախսերը:

Նորսոյան Աիդան ասում է, որ կարտոֆիլը բնակիչների ապրուստի միակ միջոցն է:
«Այս տարի եղանակը բարենպաստ էր կարտոֆիլի բերքատվության համար, և քանի որ, կարտոֆիլի բերքատվությունը բարձր է, գինը էժան է: Հաճախորդներ նույնպես դեռ չկան, բայց վաճառել 35 կամ 40 թեթրիով եկամտաբեր չէ, նույնիսկ ինքնարժեքն ու ծախսերը չի ծածկում», – ասում է Աիդա Նորսոյանը:

«Կարտոֆիլի բերքը այս տարի լավ է, թեև շատ կա փչացած և փտած: Անցյալ տարի կարտոֆիլի գինը լավ էր, իսկ այս տարի, ընդհակառակը՝ կարտոֆիլն արժե 40 թեթրի: Ինչքան ծախսեցինք, չարչարվեցինք, բայց արդյունքում ոչ մի եկամուտ չենք ստանում», – ասում է Սրբուհի Պողոսյանը:

Բորիս Ղարսլյան