Ախալքալաքի ընտրատարածքում կա 53 ընտրատեղամասային հանձնաժողով, իսկ Նինոծմինդայում – 36: Սեպտեմբերի 8-ից բոլոր ընտրական հանձնաժողովները սկսեցին իրենց աշխատանքը:

2016 թ.-ի խորհրդարանական ընտրություններին Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքները միավորվել են մեկ մեծամասնական ընտրատարածքի մեջ: Ախալքալաքի ընտրատարածքում ձևավորվել է 53 ընտրատեղամաս, Ախալքալաքում 7 ընտրատեղամաս, իսկ 46-ը գտնվում են գյուղերում: Նինոծմինդայի ընտրատարածքում ձևավորվել է 36 ընտրատեղամաս, որոնցից 3-ը գտնվում են Նինոծմինդայում, իսկ մնացածները շրջանի գյուղերում:

Սեպտեմբերի 8-ին կայացավ ընտրատեղամասերի առաջին նիստը, որտեղ ընտրվեցին հանձնաժողովի նախագահները, փոխնախագահները և քարտուղարները: Բոլոր ընտրատարածքները արդեն սկսել են իրենց աշխատանքը:

Ախալքալաքի ընտրատարածքային հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին են նշանակել հետևյալ կուսակցությունները`

“Վրաստանի Պահպանողական կուսակցություն”՝ Կարինե Օմփոսյան, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը»` Գուրամ Ծինծկալաձե, «Ազատ դեմոկրատներ»` Էլզա Եփրիկյան, «Միավորված Ժողովրդավարական շարժում»` Աննա Հովհաննիսյան, «Վրաստանի Հանրապետական կուսակցություն»` Մեդեա Նեփարիձե, «Միացյալ ազգային շարժում»` Բեքա Կվինկաձե, «Վրացական երազանք»` Նաիրա Քուրոյան:

Նինոծմինդայի ընտրատարածքում ներկայացուցիչներ են նշանակել նույն կուսակցությունները: Պահպանողականների կուսակցությունը ներկայացնում է Արմեն Բդոյանը, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը»` Անդրանիկ Մկրտչյանը, «Ազատ դեմոկրատներին»` Արթուր Արզումանյանը, «Միացյալ Ժողովրդավարական շարժումը»` Կախա Կոժորիձեն, «Միացյալ ազգային շարժումը»` Լելա Շուբիթաձեն, «Վրացական երազանքը»` Արմենուհի Ստամբոլցյանը:

Ընդհանուր առմամբ Ախալքալաքի № 46 մեծամասնական ընտրատարածքում կա 51 652 ընտրող:

Շուշան Շիրինյան