Այսօր Ախալքալաքում Վրաստանի «Հանրապետական կուսակցությունը» ներկայացրեց մեծամասնական պատգամավորի իր թեկնածու՝ Աշոտ Սահարյանին:

Այսօր, ժամը 12:00-ին Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում «Հանրապետական կուսակցություն»-ը հավաքեց իր կողմնակիցներին ներկայացնելու Ախալքալաքի ընտրատարածքում իր մեծամասնական թեկնածուին: Ներկայացմանը ներկա էին կուսակցության ղեկավարներ` Դավիթ Ուսուփաշվիլին, Դավիթ Բերձենիշվիլին, Խաթունա Սամնիձեն:

Դավիթ Բերձենիշվիլին համառոտ պատմեց «Հանրապետական կուսակցության» պատմությունը, ինչպես նաև այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը Ախալքալաքում իր մասնաճյուղը ստեղծել է 3,5 տարի առաջ, և «Հանրապետական կուսակցության» թեկնածուները մասնակցել են 2014 թ.-ի տեղական ընտրություններին:

«Հանրապետական կուսակցությունը իր ծրագրում նշել է, և մենք դա բացեիբաց ասում ենք ելույթ ունենալով աբողջ Վրաստանում, որ այն պարտավորությունները որոնք մենք ընդունել ենք Վրաստանում, երբ Վրաստանը 1999 թ.-ին Եվրախորհրդի մեջ էր մտնում, պետք է կատարվեն: Եվ ազգային փոքրամասնությունների լեզուների մասին կանոնադրությունը, մեր նախաձեռնությամբ, ես հուսով եմ կվավերացվի խորհրդարանում, որը կընտրվի մեկ ամսից՝ հոկտեմբերի 8-ին: Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ մի կողմից, վրացերենի պետական լեզվի կարգավիճակը ողջ պետության տարածքում, իհարկե, պետք է լինի հզոր, լուրջ: Մյուս կողմից, հայոց լեզուն այստեղ՝ Ջավախքում, կստանա նույն հնարավորությունները, որը ունի մասամբ, և նույնիսկ ավելին», – իր ելույթում ասաց Դավիթ Բերձենիշվիլին:

«Հանրապետական կուսակցության» ղեկավարները խոսեցին նաև այլ իրավունքների մասին, ինչպիսիք են խմելու ջրի, և երկրի լիիրավ քաղաքացի լինելու իրավունքները: Նրանք խոսեցին նաև սեփական քվեն ազատորեն այս կամ այն կուսակցությանը տալու իրավունքի և հատուկ ծառայությունների աշխատանքի մասին:

«Հանրապետական կուսակցության ցուցակը չի վերահսկվում հատուկ ծառայությունների կողմից: Վերահսկում էր Աշոտը, վերահսկում էին նրա ընկերները: «Հանրապետական կուսակցության» ղեկավարությունը ստեղծել է այն, Խաթունան ստորագրել է մեր ցուցակը և մեր կուսակցությունում ձեր ընտրությունն է, այլ ոչ թե հատուկ ծառայությունների ընտրությունը: Սա մեկ: Երկրորդը, հատուկ ծառայությունները պետք են երկրին, բայց պետք է լինի ավելի քիչ հատուկ ծառայություններ և ավելի շատ քաղաքականություն: Դա մեր ազատ ընտրությունն է», -իր ելույթում նշեց Դավիթ Ուսուփաշվիլին:

republicans 2

Աշոտ Սահարյանին Վրաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարները ներկայացրեցին որպես որակավորված, առաջավոր երիտասարդի, ով, ըստ նրանց, կարող է Վրաստանի խորհրդարանում պաշտպանել իրենց ընտրողների իրավունքները:

Հանդիպումը ընտրողների և կողմնակիցների հետ Հանրապետական կուսակցությունը ավարտեց հայերեն լեզվով.
«Ընտրեք 6 համարը, ընտրեք ձեր ապագան»:

Հանրապետական կուսակցության անդամները հանդիպումից հետո երկար ժամանակ խոսեցին իրենց կողմնակիցների, տարածաշրջանի բնակիչների և տարածաշրջանային ԶԼՄ-ների հետ, որից հետո այցելեցին հայկական Սուրբ Խաչ եկեղեցի և մոմեր վառեցին: Որից հետո շփվեցին իրենց շտաբի գործընկերների հետ, որը գտնվում է Խաս Բախչա զբոսայգու դիմաց:

republicans 3

Քրիստինե Մարաբյան