Ախալքալաքի շրջանի բարձրադիր գյուղերը՝ Բարալեթը, Կոչիոն, Ալաթումանը և Բեժանոն օգտվում են մի ճանապարհից, որը անցնելու համար վարորդները պետք է ունենան ոչ թե վարորդական իրավունք՝ այլ համարձակություն ու հիանալի հիշողություն:

alatuman jampa2
Այո, այստեղ կարևոր է վարորդը հիշե յուրաքանչյուր փոս և քար։ Բնակիչները նման ճանապարհով երթևեկելը համարում են էքստրեմալ ճանփորդություն առանց անվտանգության կանոնների։
«Մի տեղ գնալուց եթե հետներս կաթ վերցնենք, ապա մինչև տուն վերադառնանք, կաթը կարագ կդառնա»,- սա գրեթե բոլոր գյուղերում ճանապարհի վիճակը բնութագրող նախադասությունն է։

alatuman jampa

Բեժանո գյուղի բնակիչները այն հարցին թե գյուղում ի՞նչ խնդիրներ կա, պատասխանում էին մի փոքր լռելուց հետո և բոլորը միաբերան ասում, որ ճանապարհ չունեն՝ «Մեր գյուղը շատ լավ գյուղ է, բնակիչներին լիարժեք ապրելու համար միայն ճանապարհ է հարկավոր, այն ինչ ունենք՝ դա ճանապարհ չե ամբողջը քար, փոս, անձրևոտ եղանակներին էլ ցեխ։ Պատկերացրեք, ամեն օր 160 աշակերտ գյուղի մի ծայրից մյուսն է գնում այս ճանապարհ կոչվածով, էլ մեքենաների մասին չխոսեմ», – մեզ հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Արևիկ Գրիգորյանը։
bejano jampa

Ճանապարհների հարթեցման աշխատանքներ երբեմն անցկացվում է՝ հիմնականում գյուղացիների ջանքերով, սակայն դա էական բնույթ չի կրում, քանի-որ անձրևաջրերը քշում են ավազը և կրկին մնում են քարերն ու փոսերը։
«Մեր գյուղի ճանապարհից օգտվում է 5 գյուղ, և այս վիճակը նորություն չէ, ինչ հիշում եմ ճանապարհներից դժգոհում ենք, բայց ապարդյուն։ Ես ինքս առաջարկել եմ, որ եթե ֆինանսապես օգնեն ամենավտանգավոր հատվածներից մեկը ինքս կնորոգեմ, բայց մինչև հիմա նորություն չկա», – ասաց Ալաթուման գյուղի բնակիչ Մարտին Չախոյանը:

bejano jampa1
Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը հաստատեց, որ այդ հարցով իրեն դիմել են. «Ինձ դիմեցին, և ես ասացի, որ նման դեպքերում պետք է դիմում ներկայացնել Վարչություն, որից հետո կտարվեն համապատասխան աշխատանքներ և նոր հարցը կդրվի Ժողովի քննարկմանը»։

Ջուլիետա Տոնականյան