Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն և Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Ֆարգսյանը Բաթումիում օգոստոսի 10-ին կայացած հանդիպմանը քննարկեցին Երևանից Բաթումի ուղիղ չվերթների նշանակման անհրաժեշտությունը:

Այս մասին ասվում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրությունում: Ըստ զեկույցի, հանդիպման ընթացքում նշվել է, որ ուղիղ չվերթները կնպաստեն զբոսաշրջության էլ ավելի զարգացմանը:

Ինչպես նաև ուշադրությունը կենտրոնացվեց տնտեսա-առևտրային ուղղությամբ, և երկկողմ մշակույթի և զբոսաշրջության զարգացման հարցերին: Իր հերթին դեսպանը պատրաստակամություն է հայտնել անցկացնելու համատեղ մշակութային միջոցառումներ:

«Աջարիայի և Հայաստանի միջև երկար տարիներ շարունակ կա համագործակցություն տարբեր ուղղություններով, տարածաշրջանային կտրվածքով: Տարածաշրջանը գործընկերական հարաբերություններ ունի եղբայր քաղաքների հետ, որ ապագայում պետք է էլ ավելի ակտիվացնել», – ասում է Զուրաբ Պատարաձեն:

Ըստ Պատարաձեի, Հայաստանը Աջարիայի համար համարվում է հետաքրքիր զբոսաշրջային շուկաներից մեկը, որտեղ հատկապես վերջին տարիներին աճել է այցելուների թիվը:

Էդիտա Բադասյան