Ախալքալաքի շրջանում բոլորը արդեն գիտեն առողջապահական ապահովագրություն մասին, բայց շատերը չգիտեն, թե ինչպես օգտվել ապահովագրական վկայագրից (Պոլիս), այդ պատճառով գերադասում են վճարել կանխիկ:

Երբ մտանք Ախալքալաքի բուժարան (ամբուլատորիա) և սկսեցինք խոսել հիվանդների հետ առողջապահական ապահովագրության մասին, պարզվեց, որ բոլոր 5 հիվանդները, ովքեր մեզ հետ շփվեցին, ապահովագրության մասին գիտեն, բայց ներկա պահին չեն օգտագործում այն:

«Մենք չենք օգտվում, վճարում ենք կանխիկ: Մեր ձեռքերում չկա ապահովագրական վկայագիր, որտեղից կարող ենք իմանալ, թե ինչպես պետք է օգտվել: Չգիտեմ: Եթե հիմա վերցնենք կտեսնենք և դուք էլ կտեսնեք, և մենք էլ կիմանանք, թե ինչ է դա », – ասում է Ախալքալաքի շրջանի բնակիչը:

Վերջին տարիներին, շատերը գնում են Թբիլիսի բժշկական օգնություն ստանալու: Հաճախ լսում ենք, թե ինչպես է մեկը պատմում, որ 400 լարիով վիրահատվել է, և, որ հերթի մեջ է Թբիլիսիում կամ Ախալցիխեում պլանավորած վիրահատության համար, կամ որ Թբիլիսիում շատ էժան վիրահատել են սիրտը: Ապահովագրական վկայագիրը նպաստել է այն բանին, որ աստիճանաբար Ջավախքի բնակիչները բժշկական օգնություն ստանալու համար գնում են Թբիլիսի այլ ոչ թե՝ Հայաստան: Այժմ բնակիչներին չի վախեցնում այն փաստը, որ նրանք չեն տիրապետում պետական լեզվին: Թբիլիսիում ապահովական վկայագրից օգտվում են, բայց տեղում չեն մտածում այդ մասին:

«Չենք օգտվում, քանի որ հաճախ չենք գալիս հիվանդանոց, բայց մենք գիտենք, ապահովական վկայագրի մասին, և ցանկացած պահի կարող ենք օգտագործել այն», – ասում է Նինոծմինդայի շրջանից բնակչուհին, որը չցանկացավ ներկայանալ:

2013 թ.-ից Վրաստանում մեկնարկեց “Համընդհանուր առողջապահական ապահովագրություն” ծրագիրը, ըստ որի, յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել առողջապահական ապահովական վկայագրից: Շատերը այդ մասին չգիտեն:

«Սա իմ եղբայրն է, նա չունի ապահովական վկայագիր, նա դեռ թոշակառու չէ: Նա պետք է չէ ունենա ապահովական վկայագիր, որ երբ նրան հարցնեն, կարողանա ներկայացնել», – ասում է Ախալքալաքի բնակչուհին:

Ըստ Ախալքալաքի ամբուլատորիայի մենեջեր Ալեքսանդր Թորոյանի, բոլոր մարդիկ տեղյակ են ապահովագրական վկայագրի մասին և օգտագործում են դրանք: Հիվանդը անձնագրով ներկայանում է հիվանդանոցի հատուկ բաժին, ձևավորում վկայագիրը, և դրա հետ մեկտեղ անցնում խորհրդակցության:

«Բնակչությունը տեղեկություն չունի բժշկական ծառայությունների անվճար և վճարովի տոկոսային հարաբերության մասին: Շատերը կարծում են, որ եթե մի անգամ ապահովագրվել են, բուժօգնության ամբողջ գումարը նրանց համար անվճար է, բայց դա այդպես չէ: Մենք նրանց բացատրում ենք, որ դուք վերցրել եք ապահովագրական վկայագիր, որի վրա գրված է, որ 100% անվճար է, և թե որ դեպքերում պետք է հիվանդը վճարի 20%-ը, և որ դեպքերում, 30%-ը», – ասում է Ալեքսանդր Թորոյանը:

Ըստ նրա, թոշակառուները պետք է վճարեն բոլոր ծառայությունների համար միայն 10%-ը, բնակչության անապահով խավի ներկայացուցիչները, ովքեր ապահովագրված են և ունեն սոցիալական փաթեթ, նրանց համար բոլոր ծառայությունները անվճար են: Հաշմանդամություն ունեցող անձանց համար կա 10-20% համաֆինանսավորում:

«Տոկոսների տարբերության պատճառով հաճախ լինում են անհամաձայնություններ, սակայն ոչ շատ: Երբ մեզ հարցնում են, մենք բացատրում ենք, որ դա մեր որոշումը չէ, այլ ապահովագրական ընկերությունների և կառավարության որոշումն է: Բայց այս տեղեկատվությունը հասանելի է բոլոր քաղաքացիներին, նույնիսկ եթե չունեն համացանց, ամբուլատորիայում փակցված են պաստառներ, որոնց վրա գրված է ինչը, ինչպես և որքան, ռուսերեն, հայերեն և վրացերեն լեզուներով: Հիվանդները տարել են իրենց հետ ավելի քան 1000 բուկլետներ», – ավելացրեց Թորոյանը:

Ըստ նրա, Ախալքալաքում աշխատում են`«PSP», «GPI» և Իմեդի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:

Շատ մարդիկ չեն հավանում մատուցվող ծառայությունների ծավալին, որը տրամադրում է ապահովագրությունը, չնայած այն հանգամանքին, որ նրանք ընդհանուր առմամբ գոհ են ապահովագրությունից:

«Անձամբ ես ունեմ ապահովագրություն, ես ուսուցիչ եմ: Շատ լավ ապահովագրություն է, շատ գոհ եմ: Ինձ պետք է 3 ամիսը մեկ անել խպիպի (Զոբ) ախտորոշում, և Վրաստանի որ մասում էլ անեմ ախտորոշումը անվճար չէ: Ախտորոշումը շատ թանկ է, և ես չունեմ հնարավորություն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անելու այն: Մոտ 80 լարի է հարկավոր ախտորոշման համար: Շատերին ապահովագրությունը չի օգնում, քանի որ շատ հաճախ անհրաժեշտ են բժշկական ծառայություններ, որոնք չեն ընդգրկվում բժշկական ապահովագրության մեջ», – ասում է Ախալքալաքի բնակչուհի Երանուհի Մակարյանը:

Առողջության ապահովագրության օգտագործման հետ կապված դժվարությունները Ախալքալաքում փոխվում են, նախկինում խնդրիը նրանում էր, որ մարդիկ չգիտեին, այժմ խնդիրը փոխել է իր բնավորությունը, այժմ մարդիկ գիտեն, բայց դժվարությամբ են օգտագործում:

Քրիստինե Մարաբյան