Ավելի քան 100 մեքենաներից բաղկացած շարասյունն Ախալքալաքից ուղևորվեց Ախալցիխե, որտեղ ժամը 20:00-ին կլինի «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մեծամասնական պատգամավորի երեք թեկնածուների պաշտոնական ներկայացումը:

Այսօր, ժամը չորսին «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբի դիմաց, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, Շրջանային Վարչության շենքի դիմաց, աստիճանաբար սկսեցին հավաքվել մարդիկ` Ախալքալաքի քաղաքից և տարբեր գյուղերից:

ocneba 3

Նախընտրական շտաբի մոտակայքը մարդաշատ էր: Մարդիկ հերթ էին կանգնել կուսակցության խորհրդանիշով դրոշներ և շապիկներ ձեռք բերելու համար: Ըստ շտաբի աշխատակիցների, ժողովրդին պետք է բաժանվեր մոտ 1000 շապիկ, 1000 գլխաշոր (բանդանա), 1000 փոքր դրոշներ կուսակցության խորհրդանիշներով և 60-ից ավելի խոշոր դրոշներ:

Ocneba 6

Հավաքվածները հիմնականում տեղի կառավարման մարմինների տարբեր հաստատությունների աշխատակիցներ էին (մանկապարտեզների, տարբեր ապորտային հիմնարկների), հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և գյուղերի երիտասարդներ:

Ocneba 4

Մարդկանց Ախալցիխե տեղափոխման համար հավաքվել էին ավելի քան 45 երթուղային տաքսիներ, երկու մեծ ավտոբուս և բազմաթիվ (մոտավոր դիտարկումներով ավելի քան 50) մարդատար ավտոմեքենաներ:

Ocneba 5

Ըստ նախընտրական շտաբի նախնական գնահատականների Ախալքալաքից պիտի մեկներ շուրջ 2500 մարդ:
Ախալքալաքի շրջանի այն գյուղերի բնակիչները, ովքեր պետք է քվեարկեն Բորժոմի ընտրատարածքում ևս հավաքվել էին Ախալքալաքում:

Ocneba 7