Այսօր Ախալքալաքի Շրջանային ժողովը (Սակրեբուլո) վերանայեց, քննարկեց և հաստատեց շրջանի բյուջեի հետ կապված լրացումներ, ինչը հնարավոր է անել ոչ ուշ, քան 60 օր ընտրություններից առաջ:

Ժամը 11.00-ին Ախալքալաքի Շրջանային ժողովի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի պատգամավորները վերանայեցին Շրջանային վարչության ներկայացրած 2016 թ.-ի բյուջեի ճշգրտումները: Ճշգրտումների անհրաժեշտությունը առաջացավ այն բանից հետո, երբ բյուջեն ստացավ լրացուցիչ 5,966 մլն լարի, որից 5.5 մլն` Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղուց, իսկ ՀԷԿ-ի շահույթը կազմում է 178 000 լարի: Երկուսն էլ ստացված են գույքի եկամտահարկի տեսքով:

Վերանայման և հաստատման համար Շրջանային վարչությունը ներկայացրեց 5.454.000 լարիի նախագծեր:

Ներկայացնում ենք ենթակառուցվածքային նախագծերը, որոնք վերանայել, հաստատել, և ընդունել են Շրջանային ժողովի պատգամավորները: Ներոհիշյալ 9 նախագծերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը արդեն պատրաստ են, այդ աշխատանքները պետք է արվեն այս տարի: Նախագծերի ընդհանուր արժողությունը 1 271 027 լարիով հետևյալն են`

1. Մինի մարզադաշտի վերականգնումը Աղմաշենեբելի փողոցում – 25 750 լարի:
2. Մինի մարզադաշտի վերականգնումը Մալխասյան փողոցում – 5165 լարի:
3. Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի վերանորոգում – 75 740 լարի:
4. Լողավազանի վերանորոգում – 68 460 լարի:
5. Ձնելաձե փողոցի ասֆալտապատում (Ջավախիշվիլու փողոցից մինչև վերջ 312 մ.) – 268 400 լարի:
6. Շահումյան փողոցի ասֆալտապատում (Ջավախիշվիլու փողոցից մինչև վերջ 311 մ.) – 254 000 լարի:
7. Աղմաշենեբելի փողոցի №14 բարձրահարկ շենքի բակի ասֆալտապատում – 166 810 լարի:
8. Էխտիլա-Մեծ Սամսար ճանապարհի շինարարությունը – 405 752 լարի
9. Արագվա գյուղի պոմպակայանում Էլեկտրաէներգիայի անցկացում (3 փուլից բաղկացած) – 950 լարի:

Հաջորդ 6 նախագծերի Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը դեռ պատրաստ չէ, բայց այն կստեղծվի, և աշխատանքները նույնպես կկատարվեն այս տարի:

1. 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի շինարարություն – 100 000 լարի:
2. Բուռնաշեթ գյուղում գյուղական ակումբի տանիքի վերանորոգում 1100 քառակուսի մետր – 45 000 լարի:
3. Ախալքալաքում Սուրբ Խաչ եկեղեցու բակի բարեկարգում – 180 000 լարի:
4. Ախալքալաքի վրացական եկեղեցու նստավայրի վերականգնում – 30 000 լարի:
5. Ենթակառուցվածքային ծառայությունների, տարածական պլանավորման, ճարտարապետության և շինարարության համար ավտոմեքենայի գնում- 25 000 լարի:
6. Ավտոգրեյդերի համար փոխանցման տուփի գնում – 25 000 լարի:

Հաջորդ 9 նախագծերը կիրականացվեն հաջորդ` 2017 թ.-ին, սակայն նախագծային և գնահատման փաստաթղթավորումը կստեղծվի այս տարի:

1. Ախալքալաքի Մշակույթի Տան վերականորոգումն սկզբնապես 1 500 000 լարի էր, հաստատվել է 1 300 000 լարիով:
2. Միկոյանի փողոցի ասֆալտապատում – 30 000 լարի:
3. Բորիս Լոմսաձե փողոցի ասֆալտապատում – 20 000 լարի:
4. Դիլիսկա – Չունչխա ճանապարհի վերականգնումը (1400 մ) – 700 000 լարի:
5. Բազմաբնակարան շենքերի բակերի վերականգնում` Աղմաշենեբելի փող. № 35, 36,37,38,39, Երևանյան փողոց` № 39, 41, Ազատության փողոց` 97, Կեցխովելի փող. №1 / 1, Մաշտոցի փողոց` 81, 83 – 790 000 լարի:
6. Կարծախ գյուղում մանկապարտեզի շինարարություն – 250 000 լարի:
7. Էխտիլա գյուղում խմելու ջրատար խողովակի վերականգնում – 57 500 լարի:
8. Մանկական խաղահրապարակի կառուցումը Խաս Բախչայում – 60 000 լարի:
9. Սպորտային հրապարակների և զուգարանի շինարարություն – 200 000 լարի:

Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման համար կհատկացվի 43 000 լարի:

Այն բանից հետո, երբ Ախալքալաքի Շրջանային վարչության ներկայացուցիչները ներկայացրեցին ծախսերի կետերը, պատգամավորները մտցրեցին իրենց ճշգրտումները: Նրանք նվազեցրեցին Մշակույթի տան վերականգնմանը հատկացված գումարը 200 000 լարիով ու այն առաջարկեցին և հաստատեցին ծախսել Հոկամ գյուղից դեպի Գումբուրդո տանող ճանապարհի բարեկարգման վրա:

Շրջանային վարչությանը առաջարկվեց նաև վերանայել Շրջանային ժողովի պատգամավորների առաջարկած մի քանի կետեր: Առաջարկությունների ցուցակում են Մաջադիա գյուղի ճանապարհի ասֆալտապատումը, Արագվայից Գոման տանող ճանապարհի ասֆալտապատումը, ինչպես նաև առաջարկվեց գրավոր դիմել կենտրոնական իշխանություններին, ճանապարհները վերանորոգելու խնդրանքով: Որպեսզի վերականգնեն Ջավախեթ փողոցի ճանապարհները և Արագվա գյուղ տանող ճանապարհը, քանի որ այդ երկու ավտոճանապարհները կենտրոնական բյուջեի հաշվեկշռի վրա են:

Առաջարկվեց նաև 2017 թ.-ի բյուջեից գնել աղբատար մեքենա: Առաջարկությունների թվում էին Խուլգումո և Կուլիկամ գյուղերի մանկապարտեզների վերանորոգումը, Խանդո գյուղից դեպի Ախալցխա տանող ճանապարհի բարեկարգումը, ինչպես նաև տվյալ գյուղի մանկապարտեզի վերանորոգումը: Իսկ Դիլիսկա գյուղում կառուցել ոռոգման ջրամբար և Գոգաշեն գյուղում անցկացնել ջրատար:

Փոփոխությունները ընդունվել են ժամը 3-ին, Ախալքալաքի Շրջանային ժողովի նիստի ժամանակ, միաձայն կերպով:

Քրիստինե Մարաբյան