Գյուղատնտեսության փոխնախարարներ Դավիթ Գալեգաշվիլին և Յուրի Նոզաձեն ծանոթացել են Ախալքալաքի գյուղատնտեսական գիտա-հետազոտական կենտրոնի աշխատանքին:

Այս առավոտ, Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարներ Դավիթ Գալեգաշվիլին և Յուրի Նոզաձեն, Վրաստանի գյուղատնտեսական գիտա-հետազոտական կենտրոնների տնօրեն Լևան Ուջմաջուրիձեն, ինչպես նաև այլ հյուրեր, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի աշխատակիցների հետ միասին այցելեցին կենտրոնի փորձնական դաշտերը տեսնելու հետազոտական կենտրոնի աշխատանքների արդյունքները:

Ախալքալաքի հետազոտական կենտրոնն ունի 134 հա հողատարածք, կարտոֆիլի և հացահատիկայինների նոր սորտերը կազմել է 28 հա: Հետազոտական կենտրոնում այս տարի փորձարկվել է ցորենի մոտ 10 նոր սորտեր և կարտոֆիլի շուրջ 20 տեսակ:

«Շուտով մենք կառաջարկենք ֆերմերներին նոր խոստումնալից սորտեր, տարբեր երկրներից բերված սորտեր, որոնք կարդարացնեն իրենց, մենք խորհուրդ կտանք տեղի ֆերմերներին», – ասում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն:

Հյուրերը գոհ մնացին հետազոտական կենտրոնի արդյունքներից: «Շատ սորտեր առաջին հայացքից արդարացնում են», – ասաց Յուրի Նոզաձեն:

Շուշան Շիրինյան