Այսօր երեկոյան տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով Բորժոմի քաղաքը լուրջ վնասներ է կրել, սկսվել է մարդկանց տարհանումը աղետի վայրից:

Ինչպես տեղեկացնում է aliq.ge լրատվականը Բորժոմի քաղաքում վնասվել են բնակելի տներ, առևտրի կետեր, անջատվել է էլեկտրականությունը, մեծ վնաս է կրել նաև Բորժոմիի զբոսայգին: Լուրջ խնդիրներ են առաջացել նաև Բորժոմի քաղաքի կայարանում, այստեղ հորդառատ անձրևից մի քանի ծառ է տապալվել:

Սկսվել է զբոսաշրջային գոտիներում մարդկանց տարհանումը: Բորժոմիի շրջանի ղեկավար Դիմիտրի Կիպիանիի ղեկավարությամբ արտակարգ շտաբ է ստեղծվել: Մոբիլիզացվել են հրշեջ և փրկարար ծառայությունները, ինչպես նաև ոստիկանությունը: Շտաբը պաշտոնապես հայտարարել է, որ իրավիճակն այս պահին վերահսկելի է, խուճապի պատճառ չկա:

Փրկարար ծառայությունը հայտնել է նաև, որ Բորժոմիից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծծմբային բաղնիսից 20 մարդ է տարհանվել: Նախնական տեղեկություններով բնական աղետից մարդիկ չեն տուժել:

https://www.youtube.com/watch?v=q53bM6sKCMU#action=share