Ատամնաբուժական կենտրոն «Աղասի Կարաբեկյանը», «Տաշվանկա» ամառային ճամբարի երեխաների համար անցկացրեց ակցիա ատամները մաքրելու կանոններին ծանոթացնելու վերաբերյալ, որից հետո բոլոր երեխաներին բաժանեց մեկական ատամի խոզանակ:

Օգոստոսի 3-ին Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական քաղաքային զբոսայգում կեսօրից հետո, «Տաշվանկա» ամառային ճամբարի երեխաները սովորում էին, թե ինչպես պետք է ճիշտ մաքրել իրենց ատամները: Ատամնաբուժականական կենտրոնի ղեկավար «Աղասի Կարաբեկյանը» և իր վերապատրաստվողները անցկացրեցին ատամների մաքրման վարպետորեն ցուցադրում: Նրանք պատմեցին ատամները մաքրելու կանոնների և ատամների մաքրման առավելությունների, ինչպես նաև բերանի խոռոչի հիգիենային չհետևելու դեպքում հնարավոր հետևանքների մասին: Կլինիկայի վերապատրաստվողները ցույց տվեցին երեխաներին սլայդեր, որտեղ պատկերված էին ատամների անզգուշորեն և սխալ խնամքի հետևանքները:

zubi2

«Գաղափարն իմ կողքմից էր, իմ կլինիկայի կողմից: Օգնեցին ինձ այդ հարցում իմ ուսանողները: Նման միջոցառում մենք արել ենք նաև մանկապարտեզներում, բայց ոչ այս մասշտաբով», – ասաց Աղասի Կարաբեկյանը:

zubi3

Երեխաները ակտիվորեն ներգրավված էին ակցիային, տալիս էին հարցեր, լսում և պատասխանում հարցերին:

Ակցիայի վերջում բոլոր երեխաներին բաժանեցին մեկական ատամի խոզանակ:

zubi7

Շուշան Շիրինյան