Վրաստանում բնակչության հարցման արդյունքների համաձայն մարդկանց մեծամասնության համար ամենակարևոր խնդիրներն են. աշխատատեղերն և աղքատությունը:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) Վրաստանում հունիսի 8-ից հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է սոցիոլոգիական ուսումնասիրություն: Պատահական ընտրման կարգով հարցվել է 4.113 մարդ:

Այն հարցին, թե «Որո՞նք են ամենակարևոր ազգային հարցերը», առաջին և երկրորդ տեղում հայտնվեցին, «աշխատատեղեր» և «աղքատություն» պատասխանները: Հաջորդ տեղերը առաջին հնգյակում զբաղեցրեցին` տարածքային ամբողջականությունը, գների / գնաճի բարձրացումը և կենսաթոշակները: Ինչպես նաև մատչելի բժշկական ծառայությունը, կրթությունը, աշխատավարձերը, հարաբերությունները Ռուսաստանի հետ, արդարության վերականգնումը և այլն:

Վրաստանի Եվրամիություն (ԵՄ) մտնելու հարցը, ցույց է տվել, որ եվրաինտեգրմանը Վրաստանում ավելի կողմ են երիտասարդները: Այն հարցին, թե «Ընդունելի է, թե ոչ Վրաստանի կառավարության կողմից հայտարարված նպատակը երկրի ԵՄ-ին անդամակցության մասին», դրական պատասխան տվեցին հարցվողների 77%-ը` 18-ից 35 տարեկանների շրջանում, նույն պատասխանը տվեցին հարցվողների 74%-ը` 36-ից 55 տարիքային խմբում և հարցվողների 64%-ը` 56-ից բարձր տարիքային հասակում: Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին ընդունելի չէ հարցվողների 14%-ի համար (18-ից 35 տարեկան), նույն կերպ մտածում են հարցվողների 15%-ը` 36-ից 55 տարեկանների շրջանում և 20%-ը` 56-ից բարձր տարիքային հասակում: Պատասխանեցին «չգիտեմ» 9%-ը`18-ից 35 տարեկան, ինչպես նաև 11% -ը 35-ից 55 տարեկան և հարցվողների 15%-ը 56-ից բարձր տարիքային հասակում:

Առաջ էր քաշվել նաև վրաց-ռուսական հարաբերությունների հարցը: Հարցվածների մեծ մասը կարծում է, որ երկրի արտաքին քաղաքականությունը պետք է լինի արևմտամետ, բայց պետք է պահպանել լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ըստ հարցվածների 20%-ի Վրաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի ռուսամետ, բայց պետք է պահել լավ հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: 13%-ը կարծում են, որ արտաքին քաղաքականությունը պետք է լինի արևմտամետ, իսկ 6%-ի կարծիքով`ռուսամետ:

Էդիտա Բադասյան