Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը «Գիորգի Լեոնիձեի» անվան Վրաց գրականության թանգարանի հետ միասին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում անցկացրեցին մշակութային փառատոն:

Այս նախագծի նպատակն է խթանել ազգային փոքրամասնությունների ինտեգրումը Վրաստանի մշակութային կյանքին:

Նախագծի շրջանակներում գրողներ` Գիվի Շահնազարը, Անահիտ Բոստանջյանը և Ժորա Սնխչյանը տեղի բնակիչներին ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները:

Այս նախագծի շրջանակներում կայացավ նոր կարճամետրաժ վրացական ֆիլմերի ցուցադրումը, «Մեսխեթական բանահյուսություն» գրքի շնորհանդեսը և տեղի նկարիչների նկարների և լուսանկարների ցուցահանդեսը: Ծրագրի վերջում Թբիլիսիից ժամանած ջազ խմբի մասնակցությամբ կայացավ համերգ:

Ինչպես նշեց Վրաստանի արվեստի և կրթության դեպարտամենտի տեղակալ Իրինա Սագանելիձեն.

«Այս նախագիծը արդեն երկրորդ տարին է ինչ գործում է, և այս ծրագրի շրջանակներում տարածաշրջաններում մենք իրականացնում ենք մշակութային միջոցառումներ: Մեր ծրագրի նպատակն է երիտասարդներին դարձնել առավել ներգրավված մշակութային պրոցեսներում և հուսով ենք, որ նախագիծը ապագայում կլինի ավելի ծավալուն»:

Ninocminda festival 2

ninocminda festival

Ninocminda festival 5

Ninocminda fstival 4

Պետք է նշել, որ նմանատիպ միջոցառում անցկացվել է նաև Ախալքալաքում հունիսի 4-ին:

Բորիս Ղարսլյան