Հազարավոր մարդիկ Երևանում՝ Խորենացու փողոցում հավաքվել են և խաղաղ հանրահավաք են անցկացնում, որպեսզի ընդդիմադիր խմբի և իրավապահ մարմինների դիմադրությունը չվերածվի արյունահեղության:

Արդեն երրորդ օրն է շարունակվում է լարված առճակատումը Հայաստանի իրավապահ մարմինների և «Սասնա ծռեր» զինված խմբի միջև (Սասունցի քաջեր), որոնք հուլիսի 17-ի առավոտյան, «Հիմնադիր խորհրդարան» կուսակցության ներկայացուցիչների հետ միասին գրավել են Հայաստանի Ոստիկանության ծառայության Երևանի Էրեբունի վարչական շրջանի պարեկապահակային գունդը, պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին (վերոնշյալ կուսակցության առաջնորդին): Սեֆիլյանը ձերբակալվել էր մոտ մեկ ամիս առաջ զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և փոխադրման մեղադրանքով: Զինված հակամարտության արդյունքում, գրավման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, կան նաև վիրավորներ:

Ինչպես հաղորդում է Ռադիո Ազատությունը, այսօր երեկոյան Երևանի «Սարի թաղի» շրջանում տեղի է ունեցել բախում երիտասարդների խմբի և ոստիկանության միջև: Երիտասարդները ցանկացել են գնալ «Սասնա ծռեր» զինված մարդկանց խմբի կողմից գրավված տարածք, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց, որի արդյունքում երիտասարդները քարերով սկսել են ծեծել ոստիկաններին: Ըստ նախնական տեղեկությունների, 4 ոստիկաններ ոչ զենքից ստացված վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Երևանի ոստիկանապետի տեղակալը նշել է, որ բախումների հետևանքով ոստիկանության կողմից ոչ ոք չի ձերբակալվել:

Իշխանությունները տվել են ժամկետ, որից հետո գրավումը շարունակելու դեպքում սպառնացել են հարձակմամբ, սակայն իրավիճակը նոր ընթացք է ստացել, երբ բնակչությունը սկսել է կազմակերպել բողոքի ցույցեր` պահանջելով խուսափել արյունահեղությունից: Մարդիկ սկսել են հավաքվել Խորենացու փողոցում (դեպի գրավված տարածք տանող): Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջների հետ ավելացել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, որը ողջունել են դիմադրության խաղաղ կարգավորման կողմնակիցները:

Ոստիկանությունը հայտարարել է, որ բանակցում է պատանդներ վերցնողների հետ: Լարված իրավիճակը և անորոշությունը Երևանում դեռ պահպանվում է: