Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երկօրյա այցով գտնվում է Սլովենիայի Հանրապետությունում:

Անկախ Վրաստանի պատմության մեջ, սա վրացական պետության ղեկավարի առաջին այցն է Սլովենիա: Վրաստանը և Սլովենիան հաստատել էին դիվանագիտական հարաբերություններ 1993 թ.-ի հունվարի 18-ին:

Վրաստանի առաջնորդի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Լյուբլյանայում, Կոնգրես հրապարակում:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից, Վրաստանի և Սլովենիայի իշխանությունները կնքել են տնտեսական համագործակցության համաձայնագիր, ինչպես նաև ծառայողական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրերի պարզեցում: Այցի ընթացքում, Մարգվելաշվիլին հանդիպել է Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորի հետ, ինչպես նաև Ենթակառուցվածքների նախարար Պիտեր Գասպերսիչի հետ: Կողմերը խոսել են Վրաստանի ներդրումային ներուժի, երկրի աշխարհաքաղաքական դերի, կարևոր տարածաշրջանային ծրագրերի և Տրանսկասպյան գազատարի հնարավորությունների և Մետաքսի ճանապարհի մասին:

«Մեր երկրների միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության պայմանավորվածություն, ինչը ավելի կխորացվի, դառնալով ավելի խոստումնալից: Սա ենթադրում է զբոսաշրջության զարգացում, ենթակառուցվածքային նախագծերի, դեղագործական շուկայի մեծացում, ինչպես նաև համագործակցություն գյուղատնտեսության ոլորտում», – հաղորդել է Վրաստանի նախագահի տնտեսական խորհրդական Մայա Մելիքիձեն:

Բացի այդ, ըստ Մելիքիձեի սպասվում է նաև, Սլովենիայի պատվիրակության Վրաստան պատասխան այց: Պաշտոնական այցը եզրափակվել է այսօր, հուլիսի 19-ին:

Էդիտա Բադասյան