Մինչ 2016 թ.-ի սեպտեմբերի 15-ը ID քարտերը Վրաստանի քաղաքացիներին, ովքեր արդեն 18 տարեկան են, և ում քարտի տևողության ժամկետը լրանում է մինչ խորհրդարանական ընտրությունները, կտրամադրվեն անվճար:

Էլեկտրոնային վկայական ձեռք բերելու համար բնակիչները պետք է դիմեն Արդարադատության Տան մասնաճյուղեր, պետական ծառայությունների զարգացման Գործակալության տարածքային գրասենյակներ կամ Համայնքային կենտրոններ:

ID քարտի անվճար բաշխման ակցիայի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Արդարադատության Տան և պետական ծառայությունների զարգացման Գործակալության տարածքային գրասենյակների վեբ-կայքերում: Վրաստանի բնակիչները կարող են ծանոթանալ ակցիայի պայմաններին, զանգահարելով 2 405 405, 2 401 010 հեռախոսահամարներով:

Ինչպես Արդարադատության նախարարությունում նշեցին, հիմնական նպատակն է` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրական ցուցակների և ընտրողների տվյալների բազայի ճշտումը, իսկ ընտրությունները նշանակված է հոկտեմբերի 8-ին: