Հուլիսի 18-­ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ շարադրության և Հայոց պատմության մրցույթների մրցանակաբաշխությունը։

Մրցույթներին մասնակցել են Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցիխեի շրջանների աշակերտներ: Յուրաքանչյուր մրցույթ բաղկացած էր փուլերից, իսկ հաղթողներին ընտրել են ժյուրիի անդամները։

Մրցանակաբաշխության բարձր տրամադրությունը ապահովեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պարի անսամբլը, տարբեր պարային կատարումներով։

«Պատմության և շարադրության մրցույթի մրցանակային տեղ ստացող մասնակիցներին բացի պատվոգրերից տրվեց նաև հուշանվերներ։ Բացի 1­-ին, 2-­րդ և 3­-րդ մրցանակներից մասնակիցները ստացել են նաև խրախուսական մրցանակներ»,­ – մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի Հայ Օգնության միության գործավարուհի Շուշան Աբոյանը։

Մրցույթի ժյուրիի անձնակազմը նույնպես ստացավ շնորհակալագրեր և հուշանվերներ մրցույթը բարձր մակարդակի անցկացնելու համար։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի արդյունքները։

Շարադրության մրցույթ.

1­-ին մրցանակ՝ Ամիրշադյան Լուսինե (գյուղ Բարալեթ), Պուտոնյան Ամալյա (գյուղ Մաջադիա), Յայլոյան Մալվինա (գյուղ Դիլիսկա), Հարությունյան Գայանե (Մեծ Խանչալի):

2-րդ ­մրցանակ՝ Մադոյան Ալվարդ (գյուղ Փոկա), Արզումանյան Նվարդ (գյուղ Բարալեթ), Առաքելյան Թամարա (գյուղ Սուլդա), Բանդիկյան Լյուբա (գյուղ Գոման), Մովսիսյան Դիանա (գյուղ Դադեշ):

3-­րդ մրցանակ՝ Գրիգորյան Գոհար (գյուղ Մաջադիա), Կուջոյան Աստղիկ (գյուղ Սուլդա), Սողվաթյան Անի (գյուղ Մաջադիա), Եզեկյան Ջուլիետա (գյուղ Ջիգրաշեն), Հայրապետյան Օֆելյա (գյուղ Փոկա):

Հայոց պատմության մրցույթ.

Գլխավոր մրցանակ՝ Բանդիկյան Հաբեթ (գյուղ Գոման):

1­-ին մրցանակ՝ Հարությունյան Գայանե (Խանչալի), Հովհականյան Հովհաննես (Մաջադիա), Գևորգյան Օլյա (Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոն), Սողբաթյան Անի (գյուղ Մաջադիա), Սողոյան Ջուլիետա (Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոն):

2-­րդ մրցանակ՝ Քերոբյան Վարդիթեր (գյուղ Ագանա), Պետրոսյան Լևոն (Ախալցիխայի Երիտասարդական Կենտրոն), Աղջոյան Գոհար (Արագյալ), Հարությունյան Աննա (Ախալաքալաքի Երիտասարդական Կենտրոն), Գաբրիելյան Լիլիթ (Վաչիան):

3-­րդ մրցանակ՝ Ոսկանյան Լիանա (գյուղ Աբուլ), Զաքարյան Երանյակ (գյուղ Դադեշ), Սիմոնյան Սամվել (գյուղ Վաչիան), Ղազարյան Մնացական (գյուղ Մաջադիա), Պարոնյան Գրիգոր (գյուղ Մաջադիա), Ավանյան Ամալյա (գյուղ Վաչիան):

Ջուլիետա Տոնականյան