Վաչիանում սեփական տանը սպանված Քաչոտյանների ընտանիքի հոգիների հանգստության համար, հուլիսի 17-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ:

Պատարագին ներկա մարդիկ աղոթում էին և մոմեր վառում Քաչոտյանների ննջեցյալների հոգիների հանգստության համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16 տարեկան Արմինեին, 18՝ Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ:

Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նոդար Ակոպովը մեղադրվում է սպանություն ծանրացնող հանգամանքներում հանցանքի մեջ, որը որպես պատիժը նախատեսում է 16-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին: