Ախալցիխեի շրջանային դատարանը վերանայեց Նազիկ Սահակյանի սպանության գործով անցկացված քննչական փորձարարության մանրամասները, որը տեղի էր ունեցել 2016 թվականի հունվարի 13-ին Նինոծմինդայում:

Հուլիսի 13-ին, ինչպես հաղորդում է sknews.ge լրատվականը, դատարանը լսեց ոստիկանների վկայությունը, որոնք ճշտել էին հունվարի 13-ին կատարված սպանության մեղադրյալների վկայությունը: Այդ ժամանակ անհայտ անձիք մտել էին Բագրատ Սահակյանի տունը սպանության նպատակով և սպանել նրա մորը:
Ներքին Գորջերի Նախարարությունը ձերբակալել էր 6 կասկածյալների: Բանտարկյալների թվում են` «Միաձայնություն արդարության համար» ոչ պետական կազմակերպության նախագահ` Քեթևան Խմալաձեն (1978 թ.-ին ծնված), ինչպես նաև նախկինում դատված Թեմուր Բ. 1971 թ. ծնված, նախկինում երեք անգամ դատված Նոդար Ա. 1974 թ.-ին ծնված, նախկինում դատված՝ Կոբա Շ. 1971 թ.–ին ծնված, Իվանե Գ. 1980 թ.-ին ծնված, Դարիկո Շ. 1985 թ.-ին ծնված:

Հուլիսի 13-ի դատական լսումների ժամանակ քննչական փորձարարությունից ելնելով ցուցմունքներ տվեց Բորժոմի տարածաշրջանային ոստիկանական բաժանմունքի տեսուչ-քննիչ` Թեոնա Իվանիձեն:

Նա Քեթևան Խմալաձեին ուղեկցում էր քննչական փորձարարության անցկացման ընթացքում:

«Հավաքվել էինք Խմալաձեի տանը և պլանավորել, որ երկրորդ օրը գնալու են խնջույքի», – ասաց տեսուչը: Ըստ նրա ցուցմունքի, Տղեմլանա գյուղից (Ախալցիխեի քաղաքապետարան), մեղադրյալները գնացել են Նինոծմինդա:

«Նինոծմինդայում նրանք հետևում էին «Ազատություն Բանկ»-ի արժույթի փոխանակման կետին: Նրանք Իվանեյի մեքենայի մեջ են եղել և դուրս են եկել թալանելու մտադրությամբ: Մեքենան կանգնեցրել են իր տան դիմաց», – հիշում է Իվանիձեն:

Ըստ նրա, մեղադրյալները հետևել են, թե ովքեր կան տանը, «Քեթևանը և Կոբան դուրս եկան թակելու դուռը: Քեթևանը թակեց դուռը, այն բացեց մի ծեր կին: Կոբան հրեց կնոջը ու ներս մտավ: Քեթևանը հետ վերադարձավ, նստեց մեքենան, իսկ վարորդը տեղափոխեց մեքենան»:

Ըստ վկայի, հետո երբ բոլորը վերադարձել են մեքենայի մեջ, մեքենան ուղևորվել է Գորելովկայի կողմը:

«Թեմուրը գոռում էր, ես կին եմ սպանել: Նա դանակը տվեց վարորդին, և նա դեն նետեց դանակը, ձախ կողմից: Այնուհետև կանգնեցրեցինք մեքենան, փոխեցինք հագուստներս և մի տաքսիով գնացինք Ախալցիխե: Մեքենան մնաց այնտեղ»:

Այսքանով քննչական փորձարարությունը ավարտվեց:

Հաջորդ դատը կկայանա հուլիսի 19-ին 14:00-ին: