Ինչու՞ է «Միացյալ ազգային շարժում» -ն որպես թեկնածու ընտրել Արսեն Կարապետյանին և ինչպիսի՞ն է թեկնածուի ծրագիրը կապված ազգային փոքրամասնությունների հետ: Այդ հարցերին պատասխանեց կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:

«Մենք կարծում ենք, որ նա ազնիվ, պարկեշտ մարդ է, նա նաև սկզբունքային է: Վերջին տարիներին, երբ նա աշխատում էր, նա ապացուցեց, որ իր տարածաշրջանի համար հայրենասեր մարդ է, Ախալքալաքի և Վրաստանի հայրենասեր: Ես վստահ եմ, որ նա որպես մարդ ազնիվ է և պարկեշտ: Նա ամեն ինչ անում է գլխավոր հիմնախնդիրը լուծելու համար: Իսկ գլխավոր հիմնախնդիրը դա տարածաշրջանի բարգավաճումն է, տարածաշրջանի զարգացումը, որպեսզի մարդիկ այս տարածաշրջանում լավ ապրեն », – ասել է Բաքրաձեն:

Թեկնածուի ծրագիրը կձևավորվի նախընտրական քարոզարշավի ընթացքում

« Կուսակցության ծրագիրը ընդհանուր է, և այս ծրագրի մի մասը կենսաթոշակների բարձրացումն է` 50 լարիով, այս ծրագրի մի մասն է նաև փոքր բիզնեսի հարկերից ազատելը: Տեղական ծրագրերը, մենք կկառուցենք տեղացի ժողովրդի հետ: Այսինքն, պատգամավորի պարտականությունն է հանդիպել ժողովրդի հետ, լսել մարդկանց և ներկայացնել ծրագիր, հիմնվելով այն հիմնախնդիրների վրա, որոնք ունեն են ժողովուրդը: Մենք ունենք ընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են կենսաթոշակը, ինչպիսիք են գործազրկությունը: Բայց մենք ունենք նաև կոնկրետ խնդիրներ Ախալքալաքում և Նինոծմինդայում: Թեկնածուի պարտականությովնն էլ հենց դա է, որ այդ կոնկրետ խնդիրները դառնան մեր կուսակցության մեծ ծրագրի մի մասը »:

Շուշան Շիրինյան