Ամեն տարի հուլիսի 2-րդ կիրակին Ազավրեթ և Բուռնաշեթ գյուղերում ավանդույթի համաձայն նշում են Վարդավառի տոնը կամ ինչպես իրենք են այն անվանում՝ Տերին:

Հուլիսի 2-րդ կիրակին այս գյուղերում օրն սկսվում է քեֆ-ուրախությամբ: Ըստ ավանդույթի մարդիկ ուխտի են գնում Բուռնաշեթի Սուրբ Սարգիս մատուռ, նախկինում նաև ջրոցի են խաղացել, երգել, պարել ու աղջիկ փախցրել, որին էլ հետևել է կռիվը։

Մեր օրերում Տերի տոնը ենթարկվել է ինչ-ինչ փոփոխությունների, վերացել է աղջիկ փախցնելու սովորույթը և կռիվները: Սրանից ելնելով էլ գյուղացիները Տերին համարում են առավել անվտանգ, քան նախկինում էր։ Տոնական օրվա կազմակերպիչները երիտասարդներն են և սերնդեսերունդ ավանդույթները փոփոխվում են, սակայն հիմնական գաղափարը մնայուն է: Վերջին տարիներին տոնի անփոփոխ մաս է կազմում նաև տոնավաճառը:

Ջուլիետա Տոնականյան