Երեկ, 16:00 սահմաներում ուժեղ կարկուտ է տեղացել, արդյունքում վնասվել են Չունչխա, Օրջա, Խանդո և Պտենա գյուղի ցանքատարածությունները:

Մեծ վնաս է կրել Չունչխա գյուղի հողատարածքները, հացահատիկային ցանքատարածությունները հավասարվել են հողին, վնասվել է նաև կարտոֆիլի դաշտերը:

Վրաստանի Գյուղնախարարության տեղեկատվա-խորհրդական կենտրոնի աշխատակիցները տեղեկացնում է բնակչությանը, ովքեր կարկուտից վնաս են կրել, և ում հողերը ապահովագրված են պետք է 24 ժամվա ընթացքում դիմեն ապահովագրական ընկերություններին:

Նկարները՝ ֆեյսբուքյան օգտատեր Շորենա Թեթվաձեի