Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի սպանողը ձերբակալված է։

Համաձայն մեր տեղեկատվության աղբյուրի կասկածյալին ձերբակալել են այսօր։ Կասկածյալը համագյուղացի է, և ըստ մեր աղբյուրի վարկածի մարդասպանը մենակ չի եղել։ Նրանք հուլիսի 10-ի երեկոյան մտել են տուն, որպեսզի գումար գողանան։ Տանտիրուհին դիմադրել է, նրա գլխին հարվածել են լոմով։ Նրանից հետո սպանել են նաև երեխաներին։

Կես ժամ ատաջ, երբ մենք Վաչիան գյուղում էինք գտնվոմ, տեղում աշխատում էին ոստիկանները ամենայն հավանականությամբ հետքի վրա։ Այս պահին Ախալքալաքի Ոստիկանական տեղամասում հարցաքննում են որոշ գյուղացիների, հարցվողների հարազատները հավաքվել են բաժանմունքի դիմաց և դժգոհում եմ, իսկ մեզ արգելեցին շենք մտնել:

Մանրամասների մասին հաջորդիվ: