Ավարտվեց 20-րդ, հոբելյանական ֆուտբոլի մրցաշարը, կազմակերպված Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրների կողմից՝ ի հիշատակ Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների:

Ֆուտբոլային մրցաշարին մասնակցում էին 7 թիմ՝ Նինոծմինդայի շրջանից և 1 թիմ՝ Ծալկայից: Երեք օրերի ընթացքում 8 թիմ պայքարում էր լավագույնը ճանաչվելու համար: Արդյունքում՝ առաջին տեղը գրավեց Նինոծմինդայի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Հեշտիայի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Խոջաբեկի թիմը:

Առանձին մրցանակի արժանացավ Արկադի Փութուլյանը, որպես լավագույն դարպասապահ: Հովհաննես Մոսոյանը, որպես լավագույն պաշտպան: Ստեփան Վարիկյանը և Խնկանոս Մկոյանը, որպես լավագույն կիսապաշտպաններ: Մովսես Գոմցյանը, որպես լավագույն հարծակվող և Շիրազ Թազայանը, որպես լավագույն խաղացող:

Կազմակերպիչների կողմից հաղթողները ստացան թանկարժեք նվերներ:

Մրցաշարի կազմակերպիչ Արմեն Ղարսլյանի խոսքով, մրցաշարի նպատակն է երիտասարդության շրջանում սպորտի զարգացումը, ինչպես նաև այս ձևով հարգանքի տուրք են մատուցում Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրներին՝ կազմակերպիչների հորն ու հորեղբորը:

Football Ninocmi

Football Ninocm

Football Nino

Football Ninoc

Football Ninocmind

Football Ninocminda

Բորիս Ղարսլյան