Հուլիսի 8-ից 9-ը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Ախալքալաքում անցկացրեց իրազեկման ծրագիր, մշակութային միջոցառումների ճանապարհով` կայացավ ֆիլմի ցուցադրություն և լուսանկարչական ցուցահանդես:

Հուլիսի 8-ին Ախալքալաքի Ապագայի տանը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել էր ֆիլմի ցուցադրություն: Նախքան ֆիլմի ցուցադրությունը Դամիան Վամպլերը ներկաներին ներկայացրեց դեսպանատան առկա դրամաշնորհային, կրթական և փոխանակման ծրագրերը: Այնուհետև հանդիսատեսը դիտեց վավերագրական, կենսագրական ֆիլմ` հայտնի ամերիկահայ գրող Յուջին Օ Նիլի մասին, հետո Ախալքալաքի բնակիչները դիտեցին թբիլիսցի հայ, ռեժիսոր Գիորգի Ավետիսի Մակարովի ֆիլմը, թատերագիր Յուջին Օ Նիլի «Սեր` ծփի տակ: ֆերմա լեռներում» համանուն պիեսի հիման վրա: Պետք է նշել, որ ֆիլմը նկարահանվել է Սամցխե-Ջավախեթում և Բորժոմիում:

Հուլիսի 9-ին Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում կայացավ լուսանկարիչ Անի Գոնգաձեի լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի լուսանկարները արվել են Ամերիկայում, հեղինակի երազանքի քաղաք` Նյու-Յորքում:

Քրիստինե Մարաբյան