Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ընտանիք է մահացել՝ մայրը և 3 երեխաները, պարզվում է մահվան հանգամանքները, նախնական վարկածով՝ շմոլ գազով թունավորում է:

Այսօր, կեսօրին հարևանները հայտնաբերել են մահացած՝ մորը 37 տարեկան և երեխաներին (18, 16 և 5 տարեկան), հայրը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան:

Դեպքի վայրում են եղել առաջին անհետաձգելի օգնության աշխատակիցները, ինչպես նաև էքսպերտիզայի խումբը, որպեսզի պարզեն, թե երբ և ինչից է մահը վրա հասել:

Մանրամասների մասին կտեղեկացնենք, հենց որ պարզ լինի: