Վրաստանի Հանրապետական կուսակցությունը առաջին անգամ 2016 թ.-ի Խորհրդարանական ընտրություններին Ախալքալաքի ընտրատարածքում կառաջադրի մեծամասնական թեկնածու, այս մասին հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Զուրաբիշվիլին:

Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է ակտիվ քարոզարշավ իրականացնել տարածաշրջաններում: Ո՞վ կլինի այս պահին իրենց կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածուն Ախալքալաքում, դեռ հստակ պարզ չէ:

«Ախալքալաքում մենք ունենք Հանրապետական ​​կուսակցության շատ լավ կազմակերպություն: Մենք ունենք Շրջանային ժողովի` Սակրեբուլոյի նախգահ (խմբ. Համլետ Մովսիսյանը), մեր կազմակերպության ղեկավար (խմբ. Աշոտ Սահարյանը), հնարավոր է կառաջադրվի մեծամասնական պատգամավորի թեկնածու, նա բավականին հարգված է, երիտասարդ և ամբիցիոզ մարդ է», – ասաց Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ` Դավիթ Զուրաբիշվիլին:

Ըստ նրա, կուսակցությունը մեծ ակնկալիքներ ունի Ախալքալաքից:

«Մենք պատմության մեջ առաջին անգամ մեծամասնական թեկնածուի ենք առաջադրում այնտեղ, Հանրապետական կուսակչությունը նախկինում երբեք Ախալքալաքից և Մառնեուլից չի առաջադրել: Կարծում են, որ հայերն ու ադրբեջանցիները միշտ 90%-ը կողմ է քվեարկում իշխող կուսակցությանը, բայց հիմա այդպես չի լինի, և մենք հույս ունենք, որ եթե չհաղթենք, ապա 15-20%-ը ձայն կունենանք, քանի որ մեր թեկնածուները ուժեղ են, մեր կուսակցությունը ուշադիր է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հետաքրքրությունների նկատմամբ», – նշեցէ Զուրաբիշվիլին:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը չի բացառում «Վրացական երազանքի» հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը ընտրություններից հետո՝ նոր խորհրդարանում:

«Կախված է նրանից, թե ինչ կուսակցություններ կլինեն այնտեղ: Պայմաններից ելնելով, մենք կմտածենք, պարզապես պորտֆելներ ստանալու համար մենք չենք գնա այդ քայլին: Կոալիցիոն հարաբերությունները` իրական հարաբերություններ են, այնպիսին չեն ինչպես 4 տարի առաջ էր: Ձևականորեն, դա կոալիցիա էր, սակայն կառավարությունը իրականում կոալիցիոն չէր: Կոալիցիոն հարաբերությունները` քաղաքականության հասունության նշան է: Եթե հարաբերությունը գնա քաղաքակիրթ ձևով, ապա դա հնարավոր է, իսկ եթե այլ կերպ, հետխորհրդային ավանդույթների համաձայն, մենք չենք գնա այդ քայլին»:

Նշենք, որ մեր հանդիպումը Դավիթ Զուրաբիշվիլիի հետ տեղի ունեցավ լրագրողների նախընտրական շրջագայության շրջանակներում, կազմակերպված Go Group Media և JAMnews մեդիա պլատֆորմի կողմից:

Աղունիկ Այվազյան