«Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում զոհերի և պայթյուններից տուժածների ցուցակում չկան Վրաստանի քաղաքացիներ», – այս մասին «Իմեդի», հեռուստաընկերության հեռարձակման ժամանակ հաղորդեց Թուրքիայում Վրաստանի գլխավոր հյուպատոս Իրակլի Ասաշվիլին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցություն է հայտնել թուրք ժողովրդին և թուրքական կառավարությանը:

«Այս դաժանությունը աշխարհում պետք է կանգնեցվի ընդհանուր ջանքերով: Արտահայտում եմ ծայրահեղ ափսոսանք Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կապված պայթյունների վերաբերյալ, որոնք տարան մարդկանց կյանքեր, կան նաև տուժածներ: Ես զարմացած եմ անմեղ մարդկանց դեմ իրագործված այս նենգ ակտից: Այս դաժանութունը աշխարհը պետք է կանգնեցնի ընդհանուր ջանքերով: Այս դժվարին ժամանակներում ես մաղթում եմ թուրք ժողովրդին և Թուրքիայի կառավարությանը դիմակայություն», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Իր հերթին, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նույնպես հանդես է եկել հայտարարությամբ` «Ես զարմացած եմ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից, որի հետևանքով եղան զոհեր: Փորձության այս պահին ես ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, արտահայտում եմ աջակցություն թուրքական իշխանություններին և թուրք ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում», – ասված է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ:

Նշենք, որ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տարածում է տեղեկատվություն Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար: Վրաստանի գլխավոր հյուպատոսությունում գործում է թեժ գծի հեռախոսահամարը` (+90 541) 818 44 00:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ժամը 22:15-ին, է Թուրքիայի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի է ունեցել երկու պայթյուն, որին նախորդել են կրակոցների ձայներ: Նշենք, որ ըստ վերջին տվյալների Ստամբուլում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 41 մարդ, իսկ տուժածների թիվը հասել է 239-ի: Այդ մասին հաղորդում է BBC հեռուսատալիքը, վկայակոչելով Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինին:

Էդիտա Բադասյան