Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում, դպրոցի փոքրիկ գրադարանում հավաքվել են թանգարանային նմուշներ գյուղից, որպիսի դրանք ապագա սերնդի ուղեցույց լինեն դեպի գյուղի պատմություն:

«Այստեղ պետք է զգույշ լինել», – առաջին խոսքերն էին, որ իմացանք Փոկայում: Եվ իրոք այտեղ էր քնած մեծ և ալարկոտ շունը, որը լսելով ֆոտոխցիկի ձայնը միայն մի թեթև գռմռաց, որպես նախազգուշացում, իսկ զգուշացմանը մենք չսպասեցինք և գնացինք դպրոց:

Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի հանրակրթական դպրոցի գրադարանը 2011 թվականից նաև հանդիսանում է որպես թանգարան: Գրադարանավարուհի Վարդիթեր Մկրտչյանը սեփական նախաձեռնությամբ իրենց գյուղի տարածքից՝ Փոկայից հավաքել է հին իրեր, որոնք ըստ նրա, ապագա սերնդի համար կարևոր նշանակություն կունենան:
poga2
«Ես ծանր հիվանդացա և ամուսնուս հետ գնացի Երևան, մտածում էի, որ այլևս տուն չեմ վերադառնա: Բարձրացա Էրեբունի թանգարան, և այդ ժամանակ միայն որոշեցի, որ, եթե ես առողջանամ, ինքս պիտի հիմնեմ թանգարան», – պատմեց Տիկին Վարդիթերը:

Նա անձամբ հավաքել և համարակալել է ամբողջ հավաքածուն: Եվ քանի որ նա մոտ 41 տարի է աշխատում է դպրոցի գրադարանում, որոշել է հավաքել հնության իրերը այստեղ:
poga3
Սենյակում առաջինը, որ աչքի է ընկնում՝ միջին մեծության սեղանն է, որտեղ մեկը մյուսի վրա դարսած են բոլոր իրերը, իսկ շուրջ բոլորը գրքեր են և նկարազարդ պաստառներ: Այդ ամենը մեկ հայացքով զննել չի հաջողվում: Երբ վերցնում ես պատմության դասագիրքը, դրա տակից գտնոմ ես ինչ-որ անծանոթ իր (հետո պարզեցինք, որ այդ իրը գյուղի հին օդաներից մեկի դռան ամրակն է եղել), որը պարզվում է ունի 150 տարուց ավելի պատմություն: Տիկին Վարդիթերը մեծ սիրով մեզ ներկայացրեց հավաքածուի գրեթե բոլոր իրերը, որոնցից ամենահինը փայտյա ջրամանն էր:
received_986050108156924
«Հավաքածուի առաջին իրերն այս կավե ափսեներն են, որոնք ամուսնուս տատիկի ՝ Մայրիկ տատիկինն են եղել: Այստեղ աննպատակ ոչինչ չկա, անգամ այս քարերը՝ ամենքը մի մասունք է», – ցույց տալով կավից ափսեները, բացատրում է Տիկին Վարդիթերը:
poga7
Ապագա սերունդների համար հավաքած իրերից որոշները անգամ մեզ, ներկայիս սերնդին էր անհասկանալի, ինչպես փայտից պատրաստած մուրճը, որը նախկինում օգտագործել են սայլի մեխերը ամրացնելու համար, կավից հացի քստըն՝ մեծ աման որի մեջ նախկինում խմոր են հունծել, ասեղի քոստիկը՝ կաշվե փոքրիկ գրպանիկ հիշեցնող իր, որտեղ պահել են ասեղները, ձկի նքուկը՝ գործիք որով գործել են ձուկ բռնելու ցանցը և էլի շատ նմուշներ:
poga9
«Գյուղը, որի տնտեսությունների թիվը հասնում է 400-ի , իսկ դպրոցում ուսանող աշակերտների թիվը 280-ի, պետք է ունենա մի անկյուն, որտեղ ներկայացված կլինի գյուղի ներկան և անցյալը», – ասաց տիկին Վարդիթերի ամուսին Վալոդյա Պապիկյանը, ով այդ գործում տիկնոջ օգնականն է:
Հին իրերի կողքին մենք հանդիպեցինք նաև նոր իրերի: Մեր այն հարցին, թե այս իրերի ներկայությունը ինչպե՞ս կբացատրեք, տիկին Վարդիթերը մեղմ ժպիտով ասաց՝ «Որպեսզի հինը նորի հետ համակցենք, զուգահեռ հին իրերին հավաքում եմ նաև նոր՝ դպրոցի աշակերտների ձեռքով պատրաստած»:
Տարածքը փոքր էր անգամ գրքերի համար, իսկ այդ խառնաշփոթում փոքրիկ թանգարանի ներկայությունը էլ ավելի էր խտացնում իրերի դասավորությունը: Սակայն այս խնդիրը շուտով կունենա լուծում, տիկին Վարդուհու ամուսինը՝ Վալոդյա Պապիկյանը սեփական ուժերով փոքր կառույց է սարքում, հին իրերը այնտեղ տեղափոխելու և ցուցադրելու համար:
poga5
Ջուլիետա Տոնականյան