Ովքեր են մեծամասնական պատգամավորների թեկնածուները, որ կպայքարեն Ախալքալաքի ընտրողի ձայների համար դեռ պաշտոնապես ներկայացված չէ, սակայն, մի քանիսի անունները հայտնի են ընտրողին: Ո՞ր կուսակցություններն են ավելի կամ պակաս ակտիվ Ախալքալաքում, և ի՞նչ ծրագրեր ունեն նրանք:

Ախալքալաքի շրջանում այսօրվա դրությամբ քաղաքական կյանքը չի ակտիվացել, նախընտրական քարոզարշավն այստեղ չի զգացվում:

Պետք է նշել, որ Ախալքալաքի շրջանում իրենց նախընտրական քարոզարշավի շտաբերն են բացել ընդամենը երեք կուսակցություն` իշխող կուսակցություն «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»-ը, ամենամեծ ընդդիմադիր կուսակցություն «Միասնական ազգային շարժում»-ը և Պաատա Բուրչուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը: Ախալքալաք քաղաքում գործում են նաև «Հանրապետական կուսակցության» և «Ժողովրդավարական շարժում – Միացյալ Վրաստան» կուսակցության գրասենյակները:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության շտաբն Ախալքալաքում սկսել է աշխատել, շտաբի նախագահը տեղացի չէ, մենք խոսեցինք Ախալքալաքում կուսակցության մասնաճյուղի նախագահ Հարություն Ալեքսանյանի հետ:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցություն նախնական տվյալներով Ախալքալաքի ընտրատարածքում առաջ է քաշել որպես Վրաստանի խորհրդարանում մեծամասնական պատգամավորի թեկնածու, Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ` Արսեն Կարապետյանին:

Ըստ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մասնաճյուղի նախագահի նրանց թեկնածուն դեռ ծրագիր չունի, բայց նրանք դեռ բավականին ժամանակ ունեն դրա համար:

«Ծրագիրը պատրաստ կլինի այն բանից հետո, երբ մենք կանցնենք գյուղերով և կծանոթանանք նրանց խնդիրներին», – ասում է Հարություն Ալեքսանյանը:

Հարություն Ալեքսանյանի խոսքով Ախալքալաքի կուսակցությունը մեծ հույսեր ունի:
«Այժմ դեռ վաղ է խոսել շանսերի մասին, բայց մենք մեծ հույսեր ունենք: Նախնական տվյալների համաձայն, նախորդ հարցման տվյալներից ելնելով մենք 20% ձայն ունենք, իսկ իշխող կուսակցությունը 21%: Եթե հարցումները գնան սահուն, մեր առավելությունը չի բացառվում, մնացածը կախված է աշխատանքից և հանդիպումների ծրագրից», – ասաց Հարություն Ալեքսանյանը:

«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» շտաբը նույնպես արդեն սկսել է աշխատել: Շտաբի նախագահ Ռոբինզոն Կավրելիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ նրանց մոտ ամեն ինչ որոշված է, բայց դեռ պաշտոնապես հայտարարված չէ:

Սակայն Ախալքալաքում մինչ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը բոլորը վստահ էին, որ Խորհրդարանում պատգամավորության թեկնածու, Ախալքալաքի ընտրատարածքից «Վրացական երազանք» կուսակցությունն կառաջադրի պատգամավոր Հենզել Մկոյանին, ով 2012 թվականին ընտրվեց «Միացյալ ազգային շարժման» կողմից, բայց կուսակցությունից դուրս եկավ անպիջապես ընտրություններից հետո:

Նոր քաղաքական շարժում, Պաատա Բուրչուլաձեի կողմից ստեղծված «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունն Ախալքալաքում շտապ բացեց, չնայած նրանք նույնպես պաշտոնապես չեն խոսում մեծամասնական պատգամավորի իրենց թեկնածուի մասին:

Մենք խոսել ենք կուսակցության թիմի անդամներից մեկի` Հարություն Համբարձումյանի հետ, ով հավանականության կառաջադրվի կուսակցության կողմից: Մեր կոնկրետ հարցին, թե ճիշտ է արդյոք, որ նա կառաջադրվի որպես թեկնածու, նա չհերքեց:

«Հնարավոր է, բացառված չէ: Հայտնի կլինի հունիսի 21-ից հետո»,- պատասխանեց Հարություն Համբարձումյանը, ով եղել է պրեֆեկտ, Շրջանի ղեկավար 2000-ից 2003 թթ.-ին:

«Հանրապետական կուսակցության» գրասենյակի ղեկավար Աշոտ Սահարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք դեռ թեկնածու չունեն: Նույն պատասխանը մեզ տրվեց «Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստան»-ի գրասենյակից և հավելեցին, որ իրենք ժամանակ ունեն մտածելու:

Շուշան Շիրինյան