Այսօր Ախալքալաքում 19:00-ին, Դարբինյան և Թամար Թագուհի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար, 15-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց ոտքի կոտրվածքով:

Մոտոցիկլը երթևեկելով Թամար Թագուհու փողոցով, բախվել է Դարբինյան փողոցով երթևեկող Մերսերդես մակնիշի ավտոմեքենային: Մոտիցիկլի վարորդը, Կարտիկամ գյուղի 15-ամյա բնակիչը ուժեղ հարվածի արդյունքում նետվել է մի կողմ: Նա կոտրել է ոտքը, նրա վիճակը գնահատվել է, որպես ոչ ծանր: Այժմ գտնվում է հիվանդանոցում, ոտքին գիպս է դրված, նրան դուրս կգրեն մի քանի ժամից:

Ինչ վերաբերում է Մերսերդես մակնիշի ավտոմեքենային, մեքենայի մեջ գտնվող մարդիկ չեն տուժել, հարվածը եկել է վարորդի կողմից, և մեքենայի անվտանգության բարձիկները բացվել են: Այս փաստի հիման վրա իրականացվում է հետաքննություն: