Վրաստանում ավարտվել է «Կովկասի Ջազ փառատոն»-ը, որն անցկացվեց հունիսի 8-ից մինչ 13-ը:

Երաժիշտները` Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Իրանից, Թուրքիայից և Միացյալ Նահանգներից ուրախացրին վրացի ունկնդիրներին իրենց ստեղծագործություններով: Համերգների անցկացման վայրերը փոփոխական էր, Պետական կոնսերվատորիա և «Շաժման Թատրոնը», Սրճարան «Կալան» և Ռաբաթի ամրոցը` Ախալցիխեում:

«Կովկասի Ջազը» անցկացվում է արդեն յոթ տարին շարունակ, այն իրականացնում է ոչ պետական կազմակերպություն` «Art Bridge»-ը:

Փառատոնի կազմակերպիչն է Ելենա Մեչիտովան, ով թվեարկեց բոլոր մասնակիցներին: Նրանք են` Թուլուգ Թիրփանի քառյակը (Թուրքիա), Ռեզո Կիկնաձեն Վրաստանից ներկայացավ Միացյալ Նահանգների հատուկ հյուրեր` Մայքլ Թրեյսիի և Քրեյգ Վագների հետ, «Կանուդոսի» խումբը (Վրաստան), THE Birds (Հայաստան), J.E.F. Experiment (Ադրբեջան), ARTE Band (Իրան), Միքայել Ոսկանյան և ընկերներ (Հայաստան), վրացական խմբեր` «Խյուլեմենթ» և «Ստումրեբի»-ն:

«Տարեցտարի փառատոնի աշխարհագրությունը ընդլայնվում է: Այս տարի առաջին անգամ միացել են երաժիշտներ Իրանից: Ի լրումն հանրության համար համերգների, փառատոնը ունի նաև կրթական բաղադրիչ: Այն միշտ եղել է, բայց այս տարի այն շատ ավելի լայն կերպով է ներկայացվել: Մենք հրավիրել ենք Ջեյմի Էմբերսոլդի անվան դպրոցի պրոֆեսոր և ջազ ծրագրի տնօրեն` Մայքլ Թրեյսիին և կիթառահար Քրեյգ Վագներին, ում կիթառի դպրոցը ընդգրկված է Միացյալ Նահանգների քսան լավագույն դպրոցների շարքում: Նրանք երկու շաբաթների ընթացքում զբաղվում էին Կոնսերվատորիայի ջազի բաժնի ուսանողների հետ», – պատմեց Մեչիտովան:

Ինչպես նաև, Մեչիտովայի խոսքով, առաջին անգամ այս տարի փառատոնը դուրս եկավ Թբիլիսիի սահմաններից և գալա-համերգը անցկացվեց Ախալցիխեի Ռաբաթ ամրոցում:

Ֆարզին Թեհրանյան` ARTE խմբի երաժիշտ, կոմպոզիտորը պատմեց, որ նա արմատներով Վրաստանից է, բայց առաջին անգամ է այցելել և շատ տպավորված է:

«Իմ դիտարկումները այսպիսին են, որ Վրաստանը հիմա ճիշտ ուղղու վրա է: Մենք ժամանեցինք Վրաստան Փառատոնի հրավերով, և այնքան ուրախ ենք, քանի որ սա ինձ համար երկրորդ կրթություն է: Ոչ միայն վորքշոփերի պատճառով, այլ գործընկերների հետ ամենօրյա շփման: Քանի որ ես դասավանդում եմ Թեհրանի երաժշտական համալսարանում, անպայման ցանկանում եմ հրավիրել մեզ մոտ իմ գործընկերներին, մասնավորապես Ռեզո Կիկնաձեին և ամերկացի պրոֆեսորներին, ովքեր վորքշոփներ էին անցկացնում: Իրանում լճացման շրջանից հետո, այսօր շատ մանսավոր երաժշտական դպրոցներ և համալսարաններ կան, որտեղ ժամանում են Եվրոպայի տարբեր եկրներից պրոֆեսորներ և ոչ միայն Եվրոպայի»,- ասաց Թեհրանյանը:

ARTE խումբը գոյություն ունի արդեն երեք տարի, իսկ վերջին երկու տարիներին նրանք ունեն նաև վոկալիստ` Սանամ Փաշան: Սանամը կիսվեց իր տպավորություններով, նրան դուր է եկել առաջին այցը Վրաստան՝ «ջերմ մարդիկ, համեղ սնունդ և լավ երաժշտության բազում երկրպագուներ»:

«Թբիլիսիի հին քաղաքը, Ռաբաթի ամրոցը Ախալցխայում` ինձ շատ տպավորեցին: Ես չէի ակնկալում տեսնել նման գեղեցկություն և նման ջերմ ընդունելություն: Ես հիացած եմ»:

Այն հարցին, թե դժվար է արդյոք կին-երգչուհի լինելը Իրանում, Սանամը պատասխանեց, որ շատ լրատվամիջոցներ չափազանցնում են Իրանում կանանց իրավունքների մասին:

«Եթե մարդը ցանկանում է դառնալ երգիչ, նա կդառնա: Մենք ունենք լավ դպրոցներ, ուսումնարաններ և կոնսերվատորիաներ և կանայք կարող են այնտեղ կրթություն ստանալ: Ես արդեն 29 տարի է երաժշտության բնագավառում եմ»,- պատասխանեց Սանամ Փաշան:

Հայաստանից «Միքայել Ոսկանյան և ընկերներ” խումբն առաջին անգամ էր մասնակցում «Կովկաս Ջազ» փառատոնին, սակայն երաժիշտ Միքայել Ոսկանյանը, արդեն երրորդ անգամ է մասնակցում փառատոնին:

«Մեզ շատ է դուր գալիս ինքը փառատոնը և այս մթնոլորտը, որը տիրում է այստեղ: Ի վերջո այն տեղի է ունենում տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, և դա նրան տալիս է առանձնահատուկ կոլորիտ: Ինչպես նաև այն վորքշոփը, որը մեզ համար ացկացրեցին փառատոնի շրջանակներում: Մենք մեծ հաճույքով կրկին կժամանենք և կմասնակցենք»,- ասաց Ոսկանյանը:

Ֆրեդի Ռամազանշտայնը Ադրբեջանի J.E.F. Experiment խմբից պատմեց, որ ելույթ է ունեցել Վրաստանում 2005 թվականին, որպես ռոք-երաժիշտ «Ռոք առանց սահմանների» փառատոնին:

«Ինչ վերաբերում է «Կովկաս Ջազին», ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մենք ընդհանրապես չենք ձանձրացել, մեզ էին հատկացնում ամբողջ ժամանակը, և աջակցում էին ամեն հարցում: Շատ հաճելի էր տեսնել, այդքան շատ հավաքված ստեղծագործ մարդկանց: Ես կասկած չունեի վրացական բեմի և նրա լսարանի վրա, ես գիտեի, որ նրանք լավ տեղեկացված են որակյալ երաժշտությունից: Ամեն ինչ հիանալի անցավ, ինձ հատկապես դուր եկավ նոր մարդկանց հետ շփումը: Ճանաչել այդքան նոր դեմքերի իմ կյանքում, ինձ տվեց կարողությունները զարգացնելու հնարավորություն և հավատալ ինքս ինձ ավելի շատ», – կիսվեց երաժիշտը:

Իսկ «Ստումրեբի» (վրացերենից թարգմանաբար – Հյուրեր) խմբի մասնակից, Գիորգի Կոդելաշվիլին ավելացրեց, որ այդպիսի միջոցառման անցակցումը կարևոր է:

«Կովկաս-Ջազ փառատոնը մեզ տարբեր երկրներից ժամանած երաժիշտներիս տալիս է հնարավորություն հանդիպելու, ցույց տալու սեփական երկրի էթնո-ջազը, և փորձի փոխանակման համար: Մեր խումբը ցանկանում է ցույց տալ վրացական ջազը, դա 21-րդ դարի նոր միտում է, կարելի է ասել: «Ստումրեբի» խումբը գոյություն ունի արդեն երեք տարի, և մենք ունենք ջազի և բանահյուսության սինթեզ»,- ամփոփեց երաժիշտը:

Նշենք նաև, որ փառատոնը իրականացվում է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության Նախարարության աջակցությամբ: Բացի այդ, փառատոնի գործընկերներն են` Թբիլիսիի քաղաքապետարանը, Թուրքական մշակութային կենտրոն` Yunus Emre-ն, Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, Գյոթեի անվան ինստիտուտը և Իրանի Հանրապետության դեսպանությունը:

Էդիտա Բադասյան