Վրաստանի Կրթության և գիտության նախարարության նոր նախարար է նշանակվել Ինֆորմացիոն տեխնորոլոգիաների և մենեջմենթի մասնագետ` Ալեքսանդր Ջեջելավան:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թամար Սանիկիձեն, ով զբաղեցնում էր Կրթության նախարարի պաշտոնը 2012 թվականից, ազատված է պաշտոնից:

«Թամարը հեռու չի գնում, նա կմնա մեր թիմում: Մոտ ժամանակներս մենք կխոսենք նրա նոր պաշտոնի մասին», – ասել է Կվիրիկաշվիլին, հաղորդում է Վրաստանի-Լուրեր տեղեկատվական գործակալությունը:

Նախագահն Ալեքսանդր Ջեջելավայի նշանակումն անվանել է «կարևոր և արժեքավոր լրացում» կառավարության համար: Նա ասել է, որ նրա փորձը մենեջմենթի ոլորտում թույլ է տալիս իրականացնել նշանակալի բարեփոխումներ կրթական համակարգում:

Ալեքսանդր Ջեջելավան ծնվել է 1973 թվականին: Նա սովորել է առաջին փորձարարական դպրոցում և Վ.Կոմարովի անվան 199-րդ հանրային դպրոցում, որը ավարտել է 1990 թվականին ոսկե մեդալով: Նույն տարում Ջեջելավան ընդունվել է Ի. Ջավախիշվիլիի անվան Թբիլիսի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1995 թ.-ին: Ալեքսանդր Ջեջելավայի 20 տարվա աշխատանքային փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների, մենեջմենթի և անձնակազմի հետ աշխատանքները, ինչպես Վրաստանում այնպես էլ արտերկրում: Նա եղել է Վրաստանի հարկային տեսչության, Հայաստանի պետական ​​ռեգիստրի, Ղրղզստանի Ազգային բանկի խորհրդատու: Նա եղել է «Միացյալ համաշխարհային տեխնոլոգիաների» գլխավոր տնօրենի տեղակալ (UGT) Վրաստանի Ազգային Բանկի և IT – ապահովոման ղեկավար: Գլխավորել է իր սեփական Ակադեմիան, որտեղ անցկացրել է բանկային, հանրային և տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրման հայտնի վարժանքներ: Մինչ վերջերս եղել է TBC-բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների քաղաքականության ոլորտում գլխավոր տնօրենի տեղակալ, ինչպես նաև բանկի կառավարման խորհրդի անդամ: Այս մասին գրում է Վրաստանի-Լուրեր տեղեկատվական գործակալությունը