Փոկայում հունիսի 1-ին մեծ շուքով տոնեցին Սուրբ Նինոյի օրը:

Վրաց ուղղափառ եկեղեցին, հիշատակում է Սուրբ Նինոյին տարին երկու անգամ` հունվարի 27-ին, նրա մահվան օրը, և հունիսի 1-ին` նրա մուտքը Վրաստան:
Poka 2
Այդ օրը տոնական պատարագ մատուցվեց երկրի բոլոր ուղղափառ եկեղեցիներում: Ինչպես նաև Փոկա գյուղում: Շատ ուխտավորներ հավաքվել էին Փարվանա լճի ափին գտնվող Սուրբ Նինոյի վանքի մոտ:
Poka 5
Լեգենդը պատմում է, որ մի օր երազում Սուրբ Նինոյին երևացել է Սուրբ Աստվածածինը, և հանձնել նրան խաղողի որդատունկից խաչը, այդպիսով օրհնելով Իբերիայի բնակիչներին: 319 թվականին լուսավորիչը ժամանել է Վրաստան, բերելով Աստծո խոսքը ժողովրդին: Հասնելով Վրաստան, Փարվանա լճի մոտ, Սուրբ Նինոն հանդիպել է մցխեթացի հովիվներին, ովքեր պատմել են լուսավորչին իրենց երկրի մասին: Նինոն շարունակել է ճանապարհը հովիվների հետ միասին, և հասել Վրաստանի հնագույն մայրաքաղաք` Մցխեթա:

Poka 3

poka 4

Բորիս Ղարսլյան